Մյունխենն ու ֆյուրերը․ Փաշինյանի Մյունխեն կատարած այցի, հանդիպումների և հնարավոր հետևանքների մասին
2023 թվականից մինչև 2024 թվականի հունվարի 26-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանը աշխատանքային հիմքով կացության թույլտվություն է տվել ընդհանուր առմամբ 5 491 օտարերկրացու։ Այս մասին Business Press News լրատվականը տեղեկացել է Պետական ծառայությունների զարգացման գործակալությունից:
«Ես՝ որպես հրամանատար, Աստված ոչ անի, եթե պատերազմ սկսվի, կրակոց լինի, ինքս հաստատ կրակելու եմ ու որևէ մեկին չեմ նայելու։ Իհարկե, ինքս պատասխանատվության ենթարկվելուց չեմ վախենում, ավելի շուտ ինքը կենթարկվի պատասխանատվության և այն մարդիկ, ովքեր թշնամու սադրանքի դեպքում չկրակելու հրաման կտան»,- նշեց Արգամ Հովսեփյանը։
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել նաև Պորտուգալիայի ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ։
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայի ռազմադաշտում իրավիճակը «կկարգավորվի երեք ամսվա ընթացքում» և կոչ է անում մեծացնել օգնությունը Կիևին։
Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շտիկելի և ընկերության ներկայացուցիչների հետ: Հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում Փաշինյանի հետ հանդիպումը օգտակար է անվանել:
«Ադրբեջանը ժամանակ է ձգում, որպեսզի տեսնի, թե Ռուսաստանն Ուկրաինայում ինչ արդյունքներ է գրանցելու, այդ ընթացքում փորձում է ՀՀ-ում Սահմանադրություն փոխել։ Իսկ ՌԴ-ի կողմից Ուկրաինայում հաջողություններ գրացնելու համար նախադրյալներ կան, բայց դեռևս դա շոշափելի չէ։
Ռուսաստանին 1991 թվականի սահմաններին վերադարձնելու փորձերը կհանգեցնեն գլոբալ պատերազմի՝ օգտագործելով Կիևում, Բեռլինում, Լոնդոնում, Վաշինգտոնում գտնվող ողջ ռազմավարական զինանոցը, Telegram-ի ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
ԱՄՆ-ից Հունգարիա այցելած պատվիրակության երկու սենատոր բանաձև կներկայացնեն Կոնգրեսին, որը Բուդապեշտին դատապարտում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ձգձգման և ժողովրդավարությունից նահանջելու համար:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լրացուցիչ 5 մլն դոլար (ընդհանուր $15,7 մլն) կհատկացնի Երևանին՝ «Հայաստանի էներգետիկ հատվածի անվտանգությունն ապահովելու և Հայաստանի կախվածությունը ռուսական և իրանական բնական գազից նվազեցնելու համար»։
Փետրվարի 18-ին Մյունխենի անվտագային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադիի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նիկոլ Փաշինյանի հետ խոստումնալից զրույց եմ ունեցել Հայաստանում միգրացիայի կառավարման բարեփոխումների վերաբերյալ:
2023 թվականի սեպտեմբերին Հայաստանի Արտաքին գործերի նախարարությանը բյուջեից հատկացվեց 16.670.800 ֆունտ ստեռլինգին համարժեք դրամ՝ Լոնդոնում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռք բերելու նպատակով: Այս հատկացումից հետո Լոնդոնում գնվեց 5 հարկանի շենք, որի միայն պահպանման ծախսերը կկազմեն 100.000 ֆունտ։
Լոնդոնը կքննարկի Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի նոր անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։ Այս մասին Sky News-ի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեվիդ Քեմերոնը։
ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին X սոցցանցի իր միկրոբլոգում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ անդրադառնալով նախօրեին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցած Փաշինյան-Շոլց-Ալիև եռակողմ հանդիպմանը:
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։
Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։
Ռուս հաղորդավար , «Россия Сегодня» մեդիա խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել է, որ հարցում է ուղարկել Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հարցազրույցի համար։
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Նազելի Բաղդասարյանը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր անձնական խնայողություններից 48 հազար լարի է օգտագործել 2023 թվականին եվրոպական երկրներ իր այցելությունների ծախսերը հոգալու համար։ Այս տվյալներն արտացոլվել են 2024 թվականի հունվարի 29-ին լրացրած գույքի թարմացված հայտարարագրում։
Սպահանի հայոց թեմից, Վարուժ Մովսիսեանն անդրադարձաւ ՀՀ իշխանութիւնների կողմից Հայոց պատմութիւնը աղաւաղելու փորձերին՝ նշելով, թէ ինչ նպատակներ են հետապնդում այդ փորձերը եւ ինչ ազդեցութիւն կարող են ունենալ դրանք ապագայում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, խոսելով Ուկրաինայի զինված ուժերի ֆինանսավորման մասին, շփոթել է Ուկրաինան և ՆԱՏՕ-ն։ Այս մասին գրում է Fox News
Իրանը, զգուշանալով ԱՄՆ-ի հետ ուղղակի առճակատում հրահրելուց, մասնավոր կերպով կոչ է արել «Հեզբոլլահին» և Մերձավոր Արևելքի այլ զինված շարժումներին զսպվածություն ցուցաբերել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերի նկատմամբ: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի աղբյուրներին։
Մեքսիկայի Գերերո նահանգում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Այն, ինչ տեղի է ունենում ուկրաինական ուղղությամբ, Ռուսաստանի համար կյանքի ու մահվան հարց է, դա երկրի ճակատագիրն է, մինչդեռ Արևմուտքի համար դա ընդամենը նրանց մարտավարական դրության հարցն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպում է ունեցել ուսանող երիտասարդների հետ եւ զրույց ունեցել «Ազգ, հայրենիք, եկեղեցի» թեմայի շուրջ։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից:
Իրավապահները պարզում են 1300 տոննա բեռնատարողությամբ կոմերցիոն նավի խորտակման պատճառը, մինչդեռ լրատվամիջոցներն արդեն նշել են, որ փոթորիկի ժամանակ ջուրը լցվել է ուղեբեռի վրա, որի աճող քաշը խախտել է նավի հավասարակշռությունը, ինչից հետո նավը կողաշրջվել է և խորտակվել։
Նախարարի խոսքով՝ Միացյալ Նահանգները և Չինաստանը պետք է հավատարիմ մնան փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և շահեկան համագործակցության սկզբունքներին և ակտիվորեն ուղիներ փնտրեն երկու մեծ տերությունների միջև պատշաճ փոխգործակցության համար։
Վրաստանում 2023 թվականին սոցիալական աջակցություն ստացողների (նպաստառու) թիվը հասել է 181 հազար 900-ի: Այս մասին գրում է aliq.ge-ն։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, սոցիալական աջակցություն ստացող քաղաքացիների մեծ մասը՝ 50 հազարը, գրանցված է Թբիլիսիում, 30 հազարը՝ Իմերեթիում, 21 հազարը՝ Աջարիայում, 17 հազարը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում։ 2023 թվականին Վրաստանում կենսաթոշակ ստացողների թիվը կազմել է 838,1 հազար, որից 71,1 […]