ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը կարծում է , որ Ռուսաստանն ամենահայամետ երկիրն է։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում:
2023 թվականին դատարաններ է ներկայացվել 5782 կալանքի միջնորդություն՝ նախորդ տարվա 3733-ի փոխարեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին, որը խոշոր գործարար է ներկայանում, դասավորել է Ազգային ժողովի ամենաստորին օղակում աշխատանքի, որ Փարիզ տանի: «Ժողովուրդ» օրաթերթը հերթական աղմկահարույց բացահայտումն է արել:
ՔՊ-ականները մտադիր են ինտենսիվ հանդիպումներ սկսել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ, մեղմել նրանց զայրույթը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, բացի լրատվամիջոց ղեկավարելուց, նաեւ ունի սեփական բիզնեսը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը պատերազմի սպառնալիքի եւ վախի մթնոլորտում համոզում է հայ հասարակությանը, որ միակ ելքը Հայաստանին պատկանող հողերը հանձնելն է` դրա դիմաց գոնե ադրբեջանցիների գրաված հողերը հետ չբերելով, հայ կամավորականները ջոկատներ են կազմում՝ Տավուշ մեկնելու համար։
«Գեղարքունիքի մարզում ունեցած նախընտրական ելույթի ժամանակ 2018 թվականի նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Սեւանա լիճն ունի բազմաթիվ պրոբլեմներ: Երբ վարչապետ ընտրվեցի, տեղեկացա, որ «Սեւան» ազգային պարկի տարածքները ինչ-որ պաշտոնյաների բաժան-բաժան են արված, ծիծաղելի գումարներով վարձակալության են տրված: Իմ առաջին հանձնարարականներից մեկն այն էր, որ տրամաբանական վարձավճարներ սահմանվեն: Սեւանա լիճը պետք է դարձնել բարձրակարգ տուրիստական գոտի: Առաջին պայմաններից մեկը Սեւանը այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափառ է դրված»։
Այս ՍՊԸ-ից գնումներ են կատարել գրեթե բոլոր պետական մարմինները՝ Ազգային ժողովը, նախարարությունները, բուհերը, ծառայությունները եւ այլն։ Վերջին գնումը կատարել է վարչապետի աշխատակազմը՝ փետրվարի 12-ին․ մոտ 19 միլիոն դրամով գնել են համակարգիչներ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առիթվ կազմակերպված հոբելյանական գագաթնաժողովին։ Միջոցառումը նախատեսված է մայիսի 8-ին։
Վրաստանում յուրաքանչյուր հինգերորդը թոշակառու է. թոշակառուների թիվը և նրանց մասնաբաժինը ընդհանուր բնակչության շրջանում անշեղորեն աճում են, գրել է bpn լրատվամիջոցը:
Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն թուլացրեց, ապա կազմաքանդեց այդ միասնական համակարգը՝ Արցախի հանձնումից ու հայաթափումից հետո հռչակելով Հայաստանի չորրորդ Հանրապետության ստեղծման իր նպատակի մասին։ Փաշինյանը սպանեց այն պետությունը, որը ժառանգել էր իշխանությունը զավթելիս, ստանձնելիս։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին 100.000 եվրո փոխհատուցում է պահանջում իր մասնակցությամբ «դիփֆեյք» (deepfake) տեխնոլոգիայի կիրառմամբ համացանցում պոռնո տեսանյութեր տարածելու համար։ Մելոնին պետք է հուլիսի 2-ին այս գործով ցուցմունք տա Սարդինիայի Սասսարի քաղաքի դատարանում:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Փաշինյանի սուտի «եվրոպամետ» շառլատանները բաժանվել են երկու խմբի, մեկն ասում է ռուսներն են մեզ ստիպում զիջման գնալ, մյուս ասում է հենց գնանք՝ կփրկվենք, դրանից հետո ինչքան վատ բան եղավ, միջազգային հանրությունը տեր է։ Վերջին փաստարկով նրանք տպավորություն են ստեղծում, թե իբրև Արևմուտքն է նման քայլի դրդում Փաշինյանին։
«Վարչապետ կոչված այդ անձը գյուղացիների առաջ խնդիրներ է դնում՝ իր վրայից փաստացի գցելով պատասխանատվությունը գյուղացիների վրա։ Փաշինյանի առաջարկներին գյուղացիների 99 տոկոսը դեմ է արտահայտվել։ Այս մարդն անում է ամենաստոր բանը՝ պատերազմի պատասխանատվությունը գցում է մարդկանց վրա, այն, ինչն իր պատասխանատվության տիրույթում է»,- ասաց Մանվելյանը։
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։
Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձային փոփոխությունների, զուգահեռաբար՝ Ադրբեջանի պատերազմական սպառնալիքների ու ՀՀ անվտանգության դեֆիցիտի ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի երևանյան այցից հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց Բրյուսել։
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 21-ին հանդիպել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ, Հունաստանի իշխող՝ «Նեա դիմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ Թեոդորոս Ռուսոպուլոսին։
Թուրքական բանկերը և ԱՄԷ-ի բանկերն ԱՄՆ-ի պատժամիջոցների վտանգի համատեքստում սահմանափակել են ռուսական ընկերությունների հետ իրենց համագործակցությունը։ Այդ մասին հայտնում են թուրքական մի շարք լրատվամիջոցներ՝ նշելով, որ այս Արևմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունների հետևանք են։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կոչ է արել միավորել ԵՄ, Կովկասի և Արևմտյան Բալկանների էներգահամակերգերը։
Մարտի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնի գլխավորած պատվիրակության հետ:
«Արևմուտքն ուզում է, որ հայ-թուրքական խնդիրը կարգավորվի, որից հետո հարցականի տակ է դրվելու 102-րդ ռազմաբազայի ներկայության հարցը։ Սա Արևմուտքի ծրագիրն է, որն էլ Փաշինյանն իրականացնում է»,- ասաց Մխիթարյանը՝ ընդգծելով, որ ի պատասխան այս քայլերի՝ ռուսական կողմում առայժմ սպասողական վիճակ է, արդեն ՀՀ իշխանության քայլերն ուղղակիորեն կապում են իրենց դեմ ուղղված գործողությունների հետ, բայց դեռ քայլերի չեն դիմում։
Ադրբեջանը մտադիր է արագորեն վերաբնակեցնել օկուպացրած Ստեփանակերտն ու Խոջալուն (Իվանյան)։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրեն Աքբար Իրանիին:
Դանիայի անվտանգության և հետախուզության ծառայությունը (PET) հայտնել է, որ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը հասցվել է 4-ի՝ առավելագույն 5-ից։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։
Այս հարցադրումը մի փոքր այլ ձևակերպմամբ անում ենք հիմա՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի նման, այսօր Սուրեն Պապիկյանն էլ է սկսել մտածել, որ 2021-2022 թվականներին ադրբեջանական վերահսկողության տակ վերցված տարածքներն իրականում ՀՀ ինքնիշխան տարածքները չեն, ինչպես պնդում էր 2022-ին…
Ըստ հրապարակման՝ սարքերը կատարելագործվել են Հայաստանի և Ադրբեջանի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունների ընթացքում անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի վերլուծության հիման վրա:
«Ես ասացի՝ եթե գնում ենք, Հայաստանն ազգային ի՞նչ է ներկայացնելու այնտեղ, կամ այլ երկրների ներկայացուցիչների հետ պետք է փոխանակվենք նվերներով, արդյո՞ք Հայաստանը չի ուզում դա կազմակերպել, քանի որ արցախցի երիտասարդները չեն կարող գնել դրոշներ, զինանշան կամ Հայաստանը խորհրդանշող որևէ բան՝ գումար չլինելու պատճառով։ Պարզվեց, որ ԿԳՄՍՆ-ն չի ուզում ու չի անում, և ինչ անելիք կար, մենք մեր ուժերով պետք է անեինք։ Հայաստանը ներկայացնող երիտասարդներից մեծ մասին չէի ճանաչում, չէի կարող իրենց հետ որևէ բան քննարկել։
Բրյուսելում ընթացող միջուկային էներգետիկայի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: