Կենտրոնական Ասիայի երկրներն ավելի ու ավելի մեծ նշանակություն են ստանում ռազմավարական տեսակետից՝ ավելի ու ավելի կարեւոր դառնալով ներկայիս պայմաններում:
Նոր ընտրությունների պահանջով «Պակիստան Թեհրիք ի Ինսաֆ» ընդդիմադիր կուսակցության երթը Պակիստանում սկսվել է անցած շաբաթ, բողոքողները պլանավորում են մինչեւ նոյեմբերի 11-ը հասնել երկրի մայրաքաղաք Իսլամաբադ:
Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն կարծում է, որ Հռոմի կողմից Կիեւին ռազմական օգնության տրամադրման պայմանները չեն փոխվել:
Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը սոցցանցում կատարած գրառմամբ շնորհակալություն է հայտնել Թուրքիային «հացահատիկային միջանցքի» վերկանգնման հարցում ունեցած դերակատարման համար:
Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:
Եվս երկու ղրղզական բանկեր՝ «Բայ Տուշում»-ը եւ «Օպտիմա բանկը», դադարեցրել են ռուսաստանյան «Միր» քարտերի սպասարկումը:
G7-ի երկրների ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են Թայվանի նեղուցում խաղաղության եւ կայունության կարեւորությունը՝ կոչ անելով Թայվանի հարցի խաղաղ լուծման: Նոյեմբերի 4-ին այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Իսրայելի պաշտպանության բանակն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացնում է Արցախյան հակամարտության թեման: Օրինակ՝ նոյեմբերի 2-ին նա խորհրդարանում խոսեց Արցախի կարգավիճակի մասին եւ նշեց, թե այդ բառը փորձել է մի կողմ դնել:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը նոյեմբերի 4-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ կայացած հանդիպման ընթացքում իր գերմանացի պաշտոնակցին առաջարկել Է ուժեղացնել համագործակցությունն աշխարհում փոփոխությունների եւ անկարգությունների ֆոնին:
Վաղ փուլի ուսումնասիրությունը նպատակ ունի գնահատել համակցված դեղաչափի անվտանգությունը, իմունային պատասխան առաջացնելու կարողությունը։
L՚Oreal SA խումբը, որը կոսմետիկայի խոշորագույն արտադրողն է աշխարհում, դադարեցրել է գովազդի համար ծախսերը Twitter-ում այն բանից մի քանի օր անց, երբ ընկերությունը ձեռք բերեց միլիարդատեր Իլոն Մասքը: Այդ մասին գրում է Financial Times թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների:
«Խորհուրդ կտամ Ալեն Սիմոնյանին հետևել Հ1-ի եթերներին, տեսնել՝ ովքեր են ելույթ ունենում և ինչ մտքեր են արտահայտում: Դա պետությանը պատկանող հեռուստաալիքն է, հեռարձակվում է ամբողջ Հայաստանում, և այնտեղ ամենօրյա ռեժիմով միտք է գնում, որ Ռուսաստանը Հայաստանի և հայ ժողովրդի թշնամին է, և պետք է հրաժարվել ՌԴ հետ դաշնակցային հարաբերություններից, նույնիսկ՝ որոշ փորձագետներ միտք են արտահայտում, որ եթե դրա համար պետք է զոհաբերել Արցախը, ապա Հայաստանի պետականությունը դա պահանջում է, Ռուսաստանին մեղադրում են տարբեր մեղքերի մեջ»:
Ֆրանսիան ցմահ ազատազրկման է դատապարտել լիբերիացի ապստամբին՝ ռազմական հանցագործությունների համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով՝ «Մթավարի արխիի» գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի մասին ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունը ոտնձգոություն է դատարանի անկախության նկատմամբ։ Այդ մասին Իրակլի Կոբախիձեն խոսել է խորհրդարանում կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով ԶԼՄ-ների համապատասխան հարցին։
Մի քանի օրից ԱՄՆ-ում կհանդիպեն Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:
Իսպանիայում գնաճը հոկտեմբերին դանդաղել է մինչև 7,3 տոկոս՝ ամառվա ամիսներին նկատվող 10 տոկոսից ավելի գնաճի ցուցանիշի համեմատությամբ: Անցյալ ամիս եվրոգոտու սպառողական գներն աճել են ռեկորդային տեմպերով՝ 10,7 տոկոսով։
ԱՄՆ-ից Ռուսաստան արտահանումն այս տարվա սեպտեմբերին կազմել է 90,4 մլն դոլար, ինչը ամենաբարձրն է այս տարվա մարտից ի վեր։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն ամերիկացի գրող, իրավաբան և հասարակական գործիչ, մեր հայրենակից Աննա Թերքոթ-Աստվածատուրյանն է: Նրա «Արտաքսում. Դեպի անհայտություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) ինքնակենսագրական գիրքը փախստական աղջկա հայացքն է Բաքվի հայ բնակչության դեմ ադրբեջանցիների վայրագություններին, որոնք տարբեր կերպ դրսևորվել են 1988-1992թթ. Ադրբեջանում հայկական ջարդերի ժամանակ:
Գերմանիայի կառավարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը, հակառակ դեպքում կարող են լինել կամայական ձերբակալություններ, հարցաքննություններ: Այս մասին հայտնել է Reuters-ը:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը: Ելույթը՝ ստորև.
Այդ այցը, ինչպես հայտնել են երկու կողմերը, կկայանա նոյեմբերի 4-ին:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի օրից ԱՄՆ մայրաքաղաքում սպասվում է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպում։
Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Կիեւն Իսպանիայից կստանա սպառազինություն, որը թույլ կտա պաշտպանել ուկրաինական երկինքը։
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների 3-րդ նիստը:
Կաստալդոն նշեց, որ իրենք եղել են Սյունիքում և տեսել ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքները:
Սույն օրենքը, եթե ընդունվի, կկորցնի ուժը տասը տարի հետո:
Աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանն ու արցախահայության ինքնորոշման իրավունքին.ԵԽ պատգամավոր
Նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները կարող են «ժողովրդավարության համար կրախ» դառնալ:
«Իրանը նկատի ունի Իսրայելին, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին: Իրանում շատ վերլուծաբաններ նշում են, որ Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայումը սխալ է, քանի որ նրանք մուտք են գործում տարածաշրջան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի և Թուրքիայի հարցերով փորձագետ, Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը՝ անդրադառնալով Իրանի նախագահ Ռայիսիի այն հայտարարությանը, որ տարածաշրջանում օտարների ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն՝ նոր խնդիրներ կստեղծի: