Բաժիններ՝

Պանամայի նախագահը մերժել է Թրամփի պահանջը՝ նվազեցնելու Պանամայի ջրանցքով անցնելու սակագները

Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի բողոքից հետո չի պատրաստվում նվազեցնել Պանամայի ջրանցքով ամերիկյան նավերի անցման վճարները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է EFE գործակալությունը։

«Իմ պատասխանն է՝ ոչ: Գները սահմանվում են ոչ նախագահների կամ ջրանցքի վարչակազմի քմահաճույքով։ Սա բաց, հրապարակային գործընթաց է», – ասել է Մուլինոն:

Պանամայի նախագահն ընդգծել է, որ 2025 թվականի հունվարին Թրամփի երդմնակալությունից հետո պատրաստ կլինի նրա հետ քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են անօրինական ներգաղթի դեմ համատեղ պայքարը։ Միաժամանակ Մուլինոն ընդգծել է, որ Վաշինգտոնին չի հաջողվի վերահսկողություն հաստատել Պանամայի ջրանցքի նկատմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031