Վրաստանի վարչապետը կրկին uպшռնացել է նախագահ Զուրաբիշվիլիին բանտով

Վրաստանի վարչապետը քիչ հավանական է համարում այն սցենարը, որի դեպքում իշխանությունները ստիպված կլինեն Սալոմե Զուրաբիշվիլիին դուրս հանել Օրբելիանի պալատից ընտրված նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունից հետո, որի լեգիտիմությունը չեն ճանաչում ոչ գործող նախագահը, ոչ ընդդիմությունը: Այս մասին հայտնում է ekhokavkaza.com-ը:

Այնուամենայնիվ, Իրակլի Կոբախիձեն չի բացառում նաև իրադարձությունների նման զարգացումը՝ ընդգծելով, որ այդ դեպքում Սալոմե Զուրաբիշվիլիին կարող է քրեական պատիժ սպառնալ:

«Կարծում եմ, որ այս դեպքում Սալոմե Զուրաբիշվիլին խելամիտ կվարվի: Ես քիչ հավանական եմ համարում այն սցենարը, որի դեպքում իշխանությունները ստիպված կլինեն Զուրաբիշվիլիին արտաքսել Օրբելիանի պալատից ընտրված նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունից հետո:

Դա Վրաստանի նախագահի նստավայրն է, ուստի չհեռանալու դեպքում նշանակում է քրեական հանցագործություն կատարել, որը երկար տարիների ազատազրկում է նախատեսում ոչ միայն ուղղակիորեն Սալոմե Զուրաբիշվիլիի, այլև ցանկացած մարդու համար, ով ներգրավված կլինի այդ սցենարում»,- ասել է Կոբախիձեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031