Բաժիններ՝

Պենտագոնը չի մեկնաբանում Զապորոժիեում F-16 կործանիչի խոցման մասին հաղորդումները

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում հաղորդումներն այն մասին, որ Զապորոժիեի մարզում խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի՝ ամերիկյան արտադրության F-16 կործանիչ-ռմբակոծիչ: Այդ մասին դեկտեմբերի 26-ին ՏԱՍՍ-ին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը։

«(ԱՄՆ) պաշտպանության նախարարությունը  հայտարարություններ կամ տեղեկատվություն չունի տրամադրելու համար: Մենք ձեզ կուղղորդենք ուկրաինական կողմի մոտ՝ այս առնչությամբ որևիցե մանրամասնության  համար», – պատասխանել է աշխատակիցը F-16-ի կործանման մասին հաղորդումները մեկնաբանելու՝ ՏԱՍՍ-ի խնդրանքին։

Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի ինքնիշխանության, հայրենասիրական նախագծերի և վետերանների աջակցության հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ռոգովը դեկտեմբերի 26-ին ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Զապորոժիեի մարզում խոցվել է F-16, որը հրթիռային հարված էր նախապատրաստում տարածաշրջանին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինան Դանիայից ստացել է F-16 կործանիչների երկրորդ խմբաքանակը։ Նա չէր հստակեցրել, թե ինչ քանակի ինքնաթիռների մասին է խոսքը։ Նոյեմբերին Դանիայի իշխանությունները հայտարարել էին, որ Ուկրաինային են փոխանցել վեց F-16 կործանիչներ, և որ նախատեսվում է մատակարարել ևս 13 ինքնաթիռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս