Բաժիններ՝

Սեուլը հայտարարել է, որ Ուկրաինայում գերի ընկած հյուսիսկորեացի զինվորը մահացել է ստացած վիրավորումից

Հարավային Կորեայի հետախուզությունը հայտնել է, որ հյուսիսկորեացի զինվորը, որը գերի էր ընկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մարտերի ժամանակ, մահացել է ստացած վերքերից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

«Դաշնակից երկրի հետախուզական ծառայության միջոցով մենք հաստատել ենք, որ հյուսիսկորեացի զինվորը, որը կենդանի գերեվարվել էր որոշ ժամանակ առաջ, մահացել է, քանի որ նրա վերքերի վիճակը վատթարացել է», – հայտարարել է Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը:

Դեկտեմբերի 27-ին ավելի վաղ Սեուլը հայտնել էր, որ հետախուզությունը հաստատել է ուկրաինացի զինվորականների կողմից հյուսիսկորեացի զինվորի գերեվարումը:

Ուկրաինական լրատվամիջոցները դեկտեմբերի 26-ին հայտնել էին, որ հյուսիսկորեացի զինվորին գերի են վերցրել Ռուսաստանի Կուրսկի մարզում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում։ Թե երբ է տեղի ունեցել միջադեպը, չի հաղորդվել։

Ըստ Հարավային Կորեայի տվյալների՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել մոտ 11 000 զինվորի։ Օրերս Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կուրսկի մարզում զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 3000 հյուսիսկորեացի զինվոր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս