Բաժիններ՝

Պուտինը բացառել է մինչև 2024 թ. վերջը Ուկրաինայի տարածքով գազի տարանցման պայմանագրի երկարաձգումը

2025 թվականից Ուկրաինայով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման շարունակման հետ կապված իրավիճակն ավելի բազմակողմանի է, քան ավելի վաղ պատկերացնում էին: Մինչ այժմ Կիևը լիովին մերժում էր որևէ ձևով գազի տարանցման իրականացումը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ քննարկվում են մատակարարումները շարունակելու տարբեր տարբերակներ, սակայն դրանք բարդանում են «Գազպրոմ»-ի դեմ «Նավթոգազ Ուկրաինի»-ի վիճահարույց արբիտրաժային գործընթացներով։

«Պայմանագիր չկա, 3-4 օրում հնարավոր չէ այն կնքել: Այն չի լինի: Նրանք հայտարարել են, որ չեն երկարաձգելու պայմանագիրը, իսկ հետո հասկացան, որ դա իրենց համար խնդիր է։ Իրար անցան, սկսեցին դիմել, ըստ էության, անընդմեջ բոլորին, որպեսզի ինչ-որ մեկը «Նաֆտոգազ Ուկրաինի»-ի փոխարեն մեզ հետ պայմանագիր կնքի Ուկրաինայի տարածքով տարանցման համար, որպեսզի Հունգարիայի, Սլովակիայի, Թուրքիայի, Ադրբեջանի համապատասխան կառույցները Ուկրաինայի տարածքով տարանցման պայմանագիր կնքեն: Խնդիրն այն է, որ «Գազպրոմ»-ի պայմանագրերը երկարատև են՝ մինչև 2035 թվականը, մինչև 2049 թվականը, և որպեսզի տարանցման հետ կապված իրավիճակը փոխվի, պետք է այդ պայմանագրերը բացվեն։ Սա շատ բարդ ընթացակարգ է, դժվար լուծելի, անլուծելի», – Պուտինի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Մենք միշտ հանդես ենք եկել մատակարարումների, տնտեսական բնույթի հարցերի ապաքաղաքականացման օգտին», – վստահեցրել է ՌԴ նախագահը։Նա ընդգծել է, որ ռուսական կողմը չէ, որ փակում է դեպի Եվրոպա գազի մատակարարման ուղիները: 

«Մի՞թե մենք հրաժարվել ենք: Լեհաստանը փակել է գործող Յամալ-Եվրոպա երթուղին իր տարածքով: Միացրեք վաղը, մենք կմատակարարենք: Ուկրաինայի տարածքով երկու երթուղի կա՝ «Սուջայով» և «Սոխրանովկայով», որոնք մեր զորքերը վերահսկողության տակ են վերցրել։ Եվ կես տարի, եթե ոչ ավելի, հանգիստ ամեն բան գործել է, և այդ անցակետում աշխատել են ուկրաինացի մասնագետները: Նրանց ոչ ոք չի վիրավորել: Հետո Կիևում ինչ-որ մեկի մտքով անցել է, որ այն փակեն այն պատրվակով, որ ռուսական զորքերն են վերահսկում: Իսկ կես տարի առաջ ի՞նչ էին մտածում: Ուրեմն կային ինչ-որ այլ պատճառներ: Այժմ պատժում են Եվրոպային՝ փակելով մեր գազի՝ Եվրոպա մատակարարման տարանցիկ պայմանագրերը: Արդեն գազի գինը հասել է հազար խորանարդ մետրի դիմաց 500 դոլարի», – նշել է նա։

Դեկտեմբերի 19-ին Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցման նոր պայմանագիր չի լինի, սակայն «Գազպրոմ»-ը դրան կդիմանա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս