Բաժիններ՝

Հալեպի մոտակայքում ականապատ մեքենայի պայթյունից 15 մարդ է զոհվել

Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ Հալեպի արևելքում գտնվող Մանբիջ քաղաքի ծայրամասում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել, այդ թվում՝ 14 կին և մեկ տղամարդ, ևս 15 կին վիրավորվել է: Այս մասին հայտնում է սիրիական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը։

Նախնական տեղեկություններով՝ ականապատ մեքենան պայթել է մի մեքենայի կողքին, որում եղել են տասնյակ կանայք, որոնք մեկնում էին գյուղատնտեսական հողերում աշխատանքի:

Ըստ Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության՝ սա Մանբիջում հինգ շաբաթվա ընթացքում ականապատ մեքենայով կամ հեծանվով 7-րդ հարձակումն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս