Բաժիններ՝

Թրամփի վարչակազմը հանդիպումներ և բանակցություններ է պլանավորել Ուկրաինայի և Ռուսաստանի հետt

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ իր վարչակազմը «հանդիպումներ և բանակցություններ» է պլանավորել Ուկրաինայի, Ռուսաստանի և «տարբեր կողմերի» հետ։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

«Մենք գործ ունենք Ուկրաինայի և Ռուսաստանի հետ, մենք հանդիպումներ և բանակցություններ ենք պլանավորել տարբեր կողմերի, ներառյալ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ», – ասել է Թրամփը «Էնդրյուս» միացյալ ավիաբազայում լրագրողների հետ զրույցում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ամերիկյան կողմը ռուսական կողմի հետ շփվում է Ուկրաինայում իրադրության կարգավորման առնչությամբ։ Նա նշել է, որ պատերազմը դադարեցնելու համար կանի հնարավոր ամեն բան։

«Մենք շատ լուրջ քննարկումներ ենք անցկացնում Ռուսաստանի հետ», – ասել է Թրամփը լրագրողներին Սպիտակ տանը՝ չհստակեցնելով, թե ինչ մակարդակով են այդ շփումները տեղի ունենում։

Նա նաև բազմիցս հայտարարել է, որ հույսը դնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս