Բաժիններ՝

Սիրիայի նախագահը հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ

Սիրիայի նախագահը հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետՍիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան պաշտոնական այցով մեկնել է Սաուդյան Արաբիայի Թագավորություն և Էր Ռիադի ալ-Յամամա պալատում հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, վարչապետ Նորին Մեծություն արքայազն Մուհամմադ բին Սալման բին Աբդ ալ-Ազիզ ալ-Սաուդի հետ:

Նախագահ աշ-Շարաային առաջին արտասահմանյան այցի ընթացքում ուղեկցում է արտաքին գործերի և արտագաղթողների հարցերով նախարար Ասադ աշ-Շայբանին:

Հանդիպումից հետո աշ-Շարաան հայտարարել է, որ քննարկումները և բանակցություններն առնչվել են տարբեր ոլորտներում, հատկապես էներգետիկայի, տեխնոլոգիայի, կրթության և առողջապահության ոլորտներում առաջիկայում լայնածավալ ծրագրեր իրականացնելուն, համատեղ գործընկերային հարաբերություններ հաստատելուն՝ նպատակ ունենալով ողջ տարածաշրջանում պահպանել խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև բարելավել սիրիացի ժողովրդի տնտեսական վիճակը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քաղաքական և դիվանագիտական ​​համագործակցությունն արաբական և միջազգային հարթակներում Սիրիայի դերի բարձրացման ուղղությամբ։

Հարկ է նշել, որ սա Սիրիայի նորանշանակ նախագահի առաջին արտասահմանյան այցն է Սաուդյան Արաբիա։ Արաբական աղբյուրների տեղեկացմամբ՝ Սիրիայի նախագահը Սաուդյան Արաբիայից հետո կուղևորվի Թուրքիա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս