«Թուրքիան նույնպես պետք է ՆԱՏՕ-ի համար դիտվի որպես ռիսկ». Հունաստանի ՊՆ նախարար

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հարցազրույց է տվել ամերիկյան «Fox News»- հեռուստաալիքին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հարցազրույցի ընթացքում անդրադառնալով Թուրքիայի կողմից «Կապույտ հայրենիք» (Mavi Vatan) հայեցակարգին՝ Դենդիասը նշել է, որ այդ հայեցակարգն անհանգստացնում է Հունաստանին և, ըստ այդմ, ցանկանում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները «սանձի» Թուրքիային։

Դենդիասը նաև դեմ է արտահայտվել Թուրքիայի կողմից անցկացվող «Կապույտ հայրենիք» զորավարժություներին և դրանք անվանել «նոր թուրքական նեո-կայսերական», «նեոօսմանական մոտեցում»։

Անդարադառնալով Հյուսիսատլանտյան դաշինքին՝ (ՆԱՏՕ), որի կազմում է նաև Հունաստանը, Դենդիասը նշել է, որ Ուկրաինայի վրա Ռուասատանի հարձակումը մեծ վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար, սակայն Թուրքիան նույնպես պետք է դիտվի ՆԱՏՕ-ի համար որպես ռիսկ։

Ըստ նախարարի՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի արևելյան ճակատում մեծ խնդիրներ կարող է առաջացնել և, ըստ այդմ, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պետք է ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերեն նրա նկատմամբ։

Հունաստանի ՊՆ նախարարը նաև հայտնել է, որ Թուրքիայի հետ առկա լարվածությամբ պայմանավորված՝ Հունաստանը ավելացրել է ռազմական ծախսերը ու ըստ ՆԱՏՕ-ի հրապարակած վերջին տվյալների՝ Հունաստանը 5-րդ տեղում է, որն ամենաշատն է գումար հատկացնում ռազմական ծախսերի համար։

Տեսանյութեր

Լրահոս