Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին քննարկում կանցկացնի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների թեմայով:
Հափշտակված միջոցների մինչև 70%-ը, ըստ հարթակի, հետագայում հայտնվել է արտասահմանում, ինչն այս իրավիճակը դարձնում է ազգային անվտանգության խնդիր:
ԱՄՆ նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ Կրտսերը և Բարաք Օբաման պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո բոլոր գաղտնի փաստաթղթերը հանձնել են Ազգային արխիվ:
Առայժմ ոչ ոք չի հաղորդել որևէ բան հայտնաբերելու մասին:
«Ինչպես Ադրբեջանը պատկերացնում է հարցերի կարգավորումն իր ցանկացած մարզի, նահանգի հետ, նույնկերպ ցանկանում է երկխոսել նաև Արցախի հետ: Այսինքն՝ երբ Ադրբեջանն ասում է՝ եկեք տարանջատենք այս հարցերը, և ես Արցախի հետ առանձին բանակցեմ, այստեղ խոսքը միջազգային միջնորդությամբ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների մասին չէ, այլ՝ արցախյան հակամարտության փակված լինելը լեգիտիմացնելու, Արցախի հետ՝ որպես սեփական տարածքի, ինչ-որ երկխոսություն վարելու մասին»:
2022 թ. Վրաստան կատարած միջազգային այցելությունների առաջին հնգյակի մեջ մտնող երկրներն են Ռուսաստանը (1 մլն 87,3 հազար, աճը՝ 410,5 %), Թուրքիան (925,6 հազար, աճը՝ 183,5 %), Հայաստանը (742,6 հազար, աճը՝ 350,9 %), Իսրայելը (210,2 հազար, աճը՝ 108,7 %), Ուկրաինան (168,9 հազար, աճը՝ 16,6 %):
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն է:
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 25-ին հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի հետ։
Հայաստանում ապրում է ոչ թե ժողովուրդ, այլ, ընդամենը, բնակչություն, որը մտածում է միայն սեփական ստամոքսը լցնելու մասին. մտածում է միայն իր մասին, և հենց այդ ընկալումն է պատճառը, որ Հայաստանում մարդիկ անտարբեր են Արցախում արդեն 45 օր ադրբեջանական շրջափակման ծանր պայմաններում ապրող մեր 120 հազար հայրենակցի ճակատագրի նկատմամբ։
Մոսկվան շարունակում է Էստոնիայի կողմից Ֆինլանդական ծոցում հարակից գոտի ստեղծելու հարցը, հույս ունենալով, որ Տալլինը կհետևի 1982 թվականին ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիային և չի խոչընդոտի ռուսական նավերի անցմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը։
Ես ձեզ հետ զրույցների ժամանակ տարբեր առիթներով խոսել եմ Սյունիքը կտրելու հավանական ուղղությունների մասին, նշել եմ, որ Վարանդայից (Ֆիզուլի) Շուշի տանող թունելները կիսատ են, և դրանց նպատակը Ադրբեջանի հարավը հյուսիսին կապող կոմունիկացիաներ կառուցելն է, ամենայն հավանականությամբ, ճյուղավորելու են նաև դեպի արևմուտք, ՀՀ սահման՝ Նախիջևանին միանալու հեռանկարով։
«ՀՀ-ն խնդիրն ամբողջությամբ և հաջողությամբ բարդել է ռուսների վրա և ընդհանրապես չի ցանկանում զբաղվել Բերձորի խնդրով: Իսկ իրականում՝ իշխանությունները շատ լուրջ քայլեր կարող էին ձեռնարկել և շատ լուրջ աշխատանք կարող էին տանել միջազգային հանրության հետ՝ դիվանագիտական խողովակներով, պառլամենտական դիվանագիտության գործունեության ընթացքում: Բայց, ցավոք սրտի, ականատես եղանք նրան, որ իշխանությունները նման ցանկություն չունեցան և գործուն քայլերի էլ, ըստ էության, չդիմեցին»,- մանրամասնեց նա:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 25-ին հանդես կգա Ուկրաինային աջակցելու հայտարարությամբ: Այս մասին հայտնել են Սպիտակ տանը:
Կիրակի օրը Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավար ընտրված Քրիս Հիփքինսը երդում է տվել որպես երկրի կառավարության նոր ղեկավար:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ BRICS-ի արժույթի ստեղծման նախաձեռնությունը կքննարկվի Հարավաֆրիկյան Հանրապետությունում օգոստոսին կայանալիք գագաթնաժողովում։
Դեկտեմբերից ի վեր բողոքի ակցիաների ընթացքում 56 մարդ է մահացել:
Իրանի Մեջլիսը հավանություն է տվել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետության կարգավիճակ ստանալու նպատակով երկրի պարտավորությունների հուշագրի օրինագծին:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Ամերիկյան «Bloomberg» գործակալությունն անդրադարձել է ՆԱՏՕ-Թուրքիա փոխհարաբերություններին՝ նշելով որ դաշինքի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Էրդողանի վրա, որպեսզի վերջինս հավանություն տա սկանդինավյան երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին:
Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչ Սերգեյ Չերևատին խոստովանել է Սոլեդարի կորուստը և քաղաքի անցումը ռուսական ուժերի վերահսկողության ներքո։
Բեռլին-Բրանդենբուրգ օդանավակայանում անձնակազմի գործադուլի պատճառով չեղարկվել են բոլոր չվերթները:
Գերմանիան նաև հավանություն կտա երրորդ երկրների կողմից Leopard տանկերի վերաարտահանմանն Ուկրաինա:
Ստոլտենբերգը հավելել է, որ ռուսական նոր հարձակում է սպասվում:
Միևնույն ժամանակ ԱՄՆ վարչակազմը մեծացրել է Արևմտյան կիսագնդի երկրներից փախստականների քվոտան, որոնց պատրաստ է ընդունել 2023-2024 ֆինանսական տարում։
Լիբանանի Արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բու Հաբիբը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ առանձին հանդիպումների ընթացքում ափսոսանք է հայտնել Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ:
Հանդիպեցի ԵԽ գլխավոր քարտուղարին։
«120․000 մարդ ծուղակի մեջ է, ինտերնետ, հոսանք, դեղորայք, սնունդ չկա։ Ի՞նչ քայլեր է ՄԹ կառավարությունը ձեռնարկել խնդիրը հանգուցալուծելու համար»,-ասել է նա:
Լիբանանում հայերը բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ Ադրբեջանի
Նշենք, որ փետրվարի 24-ին կլրանա ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների մեկ տարին: Երկու կողմից հնչող հայտարարությունների համաձայն՝ Մոսկվան և Կիևը դեռ բավականին հեռու են հաշտության կնքումից: