![](/banners/BeFunky-design.jpg)
2025 թ․-ին պատերազմն ավարտելու բոլոր հնարավորությունները կան․ Զելենսկի
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/zelenskiy_ls.jpg)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների՝ պայմանով, որ Եվրոպան և ԱՄՆ-ը չդադարեցնեն աջակցել Կիևը։
«Եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան Ուկրաինային «չգցեն», ես պատրաստ եմ ցանկացած ձևաչափով բանակցությունների»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ բոլոր հնարավորությունները կան 2025 թվականին հակամարտությունը դադարեցնելու համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ցանկանում է իրավիճակի արագ լուծում։
Զելենսկին նաև նշել է, որ ուկրաինացիները դեմ են հակամարտության ընթացքում նախագահական ընտրությունների անցկացմանը։