Թուրքիայի արտգործնախարարը պաշտպանել է Պաղեստինի հարցով ԻԿԿ նիստ գումարելու Իրանի գաղափարը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում գոհունակություն է հայտնել Անկարայի և Թեհրանի հարաբերություններում լավ դինամիկայի առթիվ, հայտնում է Tasnim-ը։

Նա նաև ընդգծել է երկու հարևանների միջև համագործակցության ընդլայնման կարևորությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Այնուհետև Ֆիդանն ընդգծել է բոլոր իսլամական երկրների կողմից Պաղեստինի ժողովրդի իրավունքների հետագա աջակցության անհրաժեշտությունը:

Թուրքիայի արտգործնախարարը ողջունել է Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) արտակարգ նիստ անցկացնելու իրանցի իր գործընկերոջ առաջարկը։

Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդգծել է երկրների խիստ հակազդեցությունը Գազայից պաղեստինցիների բռնի տեղահանմանը՝ այս դավադրությունն անվանելով Պաղեստինում ցեղասպանության ծրագրի շարունակություն։

Նա շեշտել է իսլամական երկրների կողմից «դավադրությանը հակազդելու համար» հաստատուն և միասնական դիրքորոշման անհրաժեշտությունը և կոչ արել անհապաղ ԻԿԿ նիստ գումարել՝ այս խնդիրը լուծելու համար:

Անդրադառնալով երկկողմ բարեհաջող կապերին՝ Իրանի ԱԳ նախարարը ողջունել է Իրանի և Թուրքիայի միջև վերջին քաղաքական բանակցությունները՝ երկու երկրների փոխարտգործնախարարների նախագահությամբ, դրանք կարևոր և արդյունավետ անվանելով։ Արաղչին ընդգծել է տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնման նպատակով կանոնավոր խորհրդակցությունների շարունակման կարևորությունը»,- գրում է իրանական լրատվամիջոցը։

Ավելի վաղ Իսրայելն ու ԱՄՆ-ն գաղափարներ էին հնչեցրել Գազայի հատվածից պաղեստինցիներին մերձավորարևելյան մի շարք պետությունների տարածքներ վերաբնակեցնելու մասին, ինչը առաջացրել էր տարածաշրջանի երկրներիկտրուկ արձագանքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728