Բաժիններ՝

Մենք պատրաստվում ենք Պենտագոնում միլիարդավոր դոլարների չարաշահումների փաստեր հայտնաբերել․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է, որ Պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկն իր անցկացրած աուդիտի ժամանակ Պենտագոնում միլիարդավոր դոլարների խարդախության և չարաշահումների փաստեր կհայտնաբերի:

«Շատ շուտով, միգուցե 24 ժամից պատրաստվում եմ նրան ասել, որ նա ստուգի կրթության նախարարությունը: …Հետո ես կգնամ, կգնամ բանակ։ Եկեք ստուգենք զինվորականներին»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։

«Մենք պատրաստվում ենք միլիարդավոր, հարյուր միլիոնավոր դոլարների խարդախությունների և չարաշահումների փաստեր հայտնաբերել», – ասել է Թրամփը պաշտպանության նախարարության մասին:

Պենտագոնի բյուջեն կազմում է տարեկան մոտ 1 տրիլիոն դոլար։ Դեկտեմբերին այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենն օրինագիծ էր ստորագրել, որը նախատեսում է 895 միլիարդ դոլարի պաշտպանական ծախսեր սեպտեմբերի 30-ին ավարտվող ֆինանսական տարվա համար: Թրամփը հանձնարարել է Մասկին, որը հատուկ պետական ծառայող է, ղեկավարել ԱՄՆ դաշնային աշխատուժի քանակը կրճատելու ջանքերը:

Այս նախաձեռնության շրջանակում Մասկի օգնականները տարբեր կառավարական հաստատությունների ​​համակարգչային համակարգերում գաղտնի տեղեկատվության հասանելիության էին հասնում:

Քննադատներն ասում են, որ այդ ջանքերը, ամենայն հավանականությամբ, անօրինական են, վտանգում են գաղտնի տեղեկությունների բացահայտումը և գործնականում կարող են հանգեցնել ամբողջական գործակալությունների ոչնչացմանը առանց ԱՄՆ Կոնգրեսի հավանության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս