Բանակն ու հաղթանակը մեր որձ տղերքն էին. գեղի քաղքենիների իշխանություն է, բայց «քաղցկեղից» պիտի ազատվենք, Հայաստանը պիտի լինի. #ԴԱՍԵՐ#6

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը երգիչ-երգահաններ Լիլիթ Բլեյանն ու Դավիթ Ամալյանն են։

Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Դավիթ Ամալյան- Նույնիսկ դավաճանը դեմք ունի։ Ղարիբ Բաբայանի շուրջ պատմությամբ իրենց տերերին ասում էին՝ մենք ձեզ հետ ենք։ ԱԱԾ-ի համար դժվար չէր պարզել, ի վերջո, ովքե՞ր էին երգողները՝ Իրանի՞, թե՞ Ադրբեջանի ադրբեջանցիներ։ Ցանկացած տարածք գրանցվելուց առաջ դիվերսանտն է հայտնվում։ Չէին կարող դրանք ուղղակի երգիչներ լինեին կամ ուսանողներ։

Հիշեցնենք, որ Արցախի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի 70-ամյա պրոֆեսոր Ղարիբ Բաբայանին Ազգային անվտագության ծառայության (ԱԱԾ) հրահանգով Քննչական կոմիտեն (ՔԿ) նախ՝ ձերբակալել, ապա՝ դատարանի կալանքի միջնորդություն էր ներկայացրել այն բանի համար, որ վերջինս հրապարակել էր մայրաքաղաք Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգը երգող ու պարող Իրանի քաղաքացիների մասնակցությամբ տեսանյութը: Քրեական վարույթը նախաձեռնվել էր իշխանության նկատմամբ ատելություն տարածելու շարժառիթի մեղադրանքով: Դատարանը չկալանավորեց Ղարիբ Բաբայանին, բայց ոչ թե հիմնավոր կասկածի բացակայությամբ, այլ որպես խափանման միջոց ընտրելով վարչական հսկողությունը, սահմանափակելով նրա ազատ խոսքը:

Կարդացեք նաև

  • Լիլիթ Բլեյան- Ղարիբ Բաբայանի դեպքում երկու տեսակի օպերացիա էր։ Ստուգեցին՝ ինչ ռեակցիա կտա հասարակությունը՝ այդ տեսանյութը դիտելով, ու ինչ ռեակցիա կտա նույն հասարակությունը, եթե Ղարիբ Բաբայանին փորձեն կալանավորել։ Թեստ էր։Թեստն այս դեպքում իրենց համար ցանկալի արդյունքը չտվեց, որովհետև գիշերվա կեսին հասարակությունը հավաքվեց դատարանի բակում ու պահանջեց ազատ արձակել նրան։ Անգամ քաղհասարակությունն էր զարթնել։
  • Դավիթ Ամալյան- «Մենք»–ը ո՞վ ենք, մեզ պես ռացիոնալ մտածող ու կարծիք հայտնող մարդի՞կ, թե՞ պայմանական Լիդան, Ռիման, Կիման, ովքեր ֆեյք պրոֆիլներով այս հաղորդման տակ հայհոյանք կգրեն։

  • Լիլիթ Բլեյան- Մեզ անդադար պահում են սթրեսի մեջ, մենք անդադար խեղդվողի պես քաոտիկ շարժումներ ենք անում, մենք անընդհատ գնում ենք փրկելու։ Մեզ անընդհատ պահում են հեղհեղուկ վիճակում, լարվածության մեջ։ 
  • Դավիթ Ամալյան- Չեմ կարող ասել, որ մեր դաշտում բոլորը հաշտ են այս իրավիճակի հետ, բայց երբ հավաքվելու ենք լինում, 10-15 հոգի մարդ է գալիս, 500-ից՝ 10-15-ը։ Ես իմ ամենաչսիրած մարդուն մահ չեմ ցանկանում։ Մենք դագաղի կռիշկա տանող չենք, որովհետև մեզ մեր մայրը դաստիարակել է, ոչ թե առաջացրել։ 
  • Լիլիթ Բլեյան- 2021թ․ընտրությունները շատ դիագնոստիկ էին։ Շատ մարդիկ, ընկերներ, ովքեր իրենց տաղանդով հիացրել են, արվեստ ստեղծող, զանգ խփող մարդիկ են եղել, դարձել են իրենց արվեստի էլ չէ, արհեստի, ավելի ճիշտ՝ փեշակի կրողը։ Անգամ Արցախի կորստի օրերին այդ մարդիկ հետ քաշվեցին, որ չվտանգեն իրենց «արվեստը»։ Ես շատ ցավալի խոսակցություններ եմ ունեցել, շատ անուններ եմ կորցրել, որովհետև հասկացա, որ այդ մարդիկ վախենում են «Արցախ» անունը տալ, որ իրենց հարաբերություններն չփչացնեն իշխանության հետ։ Դա ինձ համար երկրաշարժ էր։ Հիշեք՝ ինչ ազդեցություն ունեցավ ջութակահար Սերգեյ Խաչատրյան խոսքը բեմից։ Մենք շատերի խոսքը պիտի լսեինք, բայց այդպես չեղավ։

2024թ. մայիսի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունեցավ աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Նարեկացու «Հավուն-հավունը» կատարելուցառաջ Սերգեյ Խաչատրյանը փոքրիկ ելույթ է ունեցել, որն արժանացել է բուռն ծափահարությունների.

«Այս դժվար օրերին, որ մենք հիմա ապրում ենք, սա դառնում է էլ ավելի կարևոր։ Դա մի գործ է, որը գալիս է մեր պատմական Հայաստանից։ Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից։ Ես կարծում եմ, որ այդպիսով իմաստ չի ունենա ընդհանրապես գոյատևել որպես հայ, որովհետև առանց մեր պատմության, և առանց պատմականթե´ Հայաստանի, թե´ մշակույթի, որը, ինձ թվում է, կարելի է նույնականացնել… Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»: 

  • Լիլիթ Բլեյան– Այս պահի իշխանությունը և Հայաստանը տարբեր բաներ են։ Պետք չէ տափակ քարոզչություն տանել, ինչպես Հենրիխ Մխիթարյանի դեպքում, թե պետությունից պետք չէ նեղանալ։

Հիշեցնենք, որ երբ Հենրիխ Մխիթարյանը չժամանեց Հայաստան ու ներկայացուցիչ չուղարկեց, որ Նիկոլ Փաշինյանից ստանա տարվա լավագույն ֆուտբոլիստի իր մրցանակը, իշխանամերձ քարոզիչներն իսկական արշավ իրականացրեցին աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստի դեմ: 

  • Դավիթ Ամալյան- Ես էլ, Մրոն էլ մեր գործն անում ենք, թքած, թե մեր հայացքների պատճառով մեզ պետական համերգների չեն հրավիրում։ Մենք ունենք պետություն մեր մեջ, ունենք պետություն մեր անցյալում, Եռաբլուրում, բայց մեր իշխանությունը հակապետական է։ Ցավոք, այդ վիճակն արդյունքն է այն բանի, որ մենք մեր հայրենիքն ու պետությունը չնույնացրեցինք։

  • Դավիթ ԱմալյանՄշակութային նշաձողը դիտավորյալ իջեցրեցին։ 1988թ․ հիշեք՝ ինչ ինտելիգենցիա ունեինք, բայց հետո շատ արագ ամեն ինչ փոխվեց։ Պետք էր հայ մարդու ներքին աշխարհը փոխել։ Ու փոխեցին։ Հիշեք՝ երբ հիմիկվա առաջնորդն ԱԺ պատգամավոր էր, մշակութային ինչ գոհարներ էր ցիտում կարգին սքեչներից։ Հիշում եմ, երբ ՊՊԾ գունդը գրավեցին, ես գրել էի, որ ճիշտ չէ, որ կռված տղերքը զենքով հարձակվեն ոստիկանների վրա, ինչ ասես՝ գրեցին, մեկն էլ՝ հիմիկվա գործիչներից մեկը (Հայկ Մարությանը.- Ս․Ս․)… Գրել էր՝ դե զզվեցրիք ձեր պատերազմով։ 

Արցախ կորցրեցինք՝ ոտքի չկանգնեցին, տրանսպորտը թանկացրին՝ ոտքի ելան։ Ես ցանկացած ընդվզման եմկողմ, բայց արժեքների անկում չպիտի լինի։ Մինչև քաղցկեղից, այսինքն՝ այս իշխանությունից չազատվենք, չենք կարողանահասկանալ մեր անելիքը։

  • Լիլիթ ԲլեյանՄեզ պառակտում են, ու, ցավոք, մենք տրվում ենք այդ պառակտմանը։ Ցանկացած միացում իրենց դեմ է աշխատելու։ Իրենց խնդիրը թույլ չտալն է, որ կրիտիկական զանգված հավաքվի, որովհետև այդ զանգվածն իրենց դեմ է գնալու։ Պետք չէ այստեղ-այնտեղ ակցիաներ անել։ Բոլոր ճանապարհները տանում են դեպի Հանրապետության հրապարակ, բոլոր հարցերն այնտեղ են լուծվելու։ Կա մի հասցե, որտեղ պետք է հավաքվել ու լուծել հարցը։

  • Դավիթ Ամալյան– Մեզ մոտ նյութական արժեքի հեղաշրջում եղել է միայն 2018թ.։ Մեր ազգը նյութի համար ոտքի չի կանգնել երբեք։
  • Լիլիթ Բլեյան- Մենք չհասցրինք հյուսել մեր պաշտպանական ցանցը։ 2018թ.-ից առաջ երբեք անվտանգային, գաղափարական խնդիրները, Արցախի հարցը առաջնային չեն եղել։ Մենք մի տեսակ շատ էինք արխային։ Մենք ընդհուպ 2020թ․ չենք հասցրել հասկանալ՝ ինչ է Արցախի խնդիրը։ Երբ 2018թ․ հրապարակվեց այն մարդկանց ցանկը, ում հետ Փաշինյանը գնում էր ընտրությունների, նոր հասկացանք՝ ինչ է կատարվում, ու ուր են մեզ տանելու իրեն անմռունչ ենթակա մարդկանցով։
  • Դավիթ Ամալյան- Մենք ընտանիքը պետք է դարձնեինք պետություն, ոչ թե պետությունը հեռացնեինք ընտանիքից։ Ժողովուրդ ջան, ինչի՞ եք խուսափում «ցավդ տանեմ» արտահայտությունից։ Բանակն ու հաղթանակը մեր որձ տղերքն էին, իսկ երբ որձ տղային չես սիրում կամ շատ ես փառաբանում, դառնում է վատ մարդ։ Ոսկե միջինը չգտանք։

  • Դավիթ Ամալյան.- Մեր երկիրը պահող երեք հիմնասյուն ունենք՝ ծնվող երեխեն, ամուսնացող զույգը, պոստ պահող զինվորը։ Մեր պետությունն արձակուրդ է գնացել, բայց էդ հիմնասյուները հույս են, կպահեն մեզ այնքան, մինչև կվերականգնենք պետությունը։
  • Լիլիթ Բլեյան- Որոշողը մենք ենք՝ կա՛մ մենք անջատում ենք արհեստական շնչառության սարքն ու ոչնչանում ենք, շնչահեղձ ենք լինում, կամ մոբիլիզացվում ենք ու փորձում ենք փրկվել։ Էս տեկտոնական շարժերի մեջ մենք դեռ փրկվելու հնարավորություն ունենք։ Մեզ փորձում ենք զրկել հույսից և պայքարելու գործիքներից, բայց պետք է բոլոր ընդվզումներից օգտվել, մինչև ինքը արդեն էլ չկարողանա ազատվել իր դրած թակարդից, էլ չկարողանա տիրապետել իրավիճակին։
  • Դավիթ Ամալյան- Այսօր գեղի քաղքենիների իշխանություն է։ Ո՛չ գյուղ ունեն իրենց հոգում, ո՛չ քաղաքացի են։ Պատերազմում բոլորս պարտվեցինք, ես զավակիս կորցրեցի ու պարտվեցի։ Հաղթեցին Վարդանս ու իր ընկերները։
  • Լիլիթ Բլեյան- Մեզ միավորում է մի գաղափար՝ Հայաստանը պիտի լինի, Արցախի հայկականությունը պիտի շարունակվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս