Բաժիններ՝

Իլոն Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի ձայնը»

Պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը կոչ է արել փակել «Ազատ Եվրոպա» և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները։

Այսպես է նա արձագանքել X սոցիալական ցանցի օգտատերերից մեկի հրապարակմանը, որը հայտարարել է, որ «Ազատ Եվրոպա» և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները, որոնք պետական ​​են և վճարվում են ամերիկացի հարկատուների կողմից, «հեղեղված են ձախ ակտիվիստներով» և «անցյալի մնացորդ են»։

«Այո, փակեք դրանք։

Եվրոպան այժմ ազատ է (չհաշված խեղդող բյուրոկրատիան): Ողջույն ??
Նրանց այլևս ոչ ոք չի լսում։
Դրանք պարզապես խելագար արմատական ​​ձախեր են, որոնք խոսում են իրենք իրենց հետ՝ տարեկան վատնելով ԱՄՆ հարկատուների 1 միլիարդ դոլար գումարը»,- գրառմանն ի պատասխան գրել է Իլոն Մասկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս