Թուրքիայի համար ամենավտանգավոր երկիրն Իսրայելն է. Սոցհարցում

Թուրքական հետազոտական «Panorama TR» ընկերությունը Թուրքիայի հասարակության շրջանում սոցհարցում է անցկացրել՝ պարզելու, թե մարդկանց կարծիքով ո՞ր պետությունն է ամենամեծ վտանգը ներկայացնում իրենց երկրի համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հարցին, թե որ երկիրն է Թուրքիան դիտարկում որպես ամենամեծ վտանգ, մասնակիցների մեծամասնությունը տվել է «Իսրայել» և «ԱՄՆ» պատասխանները:

Իսրայելին, որպես Թուրքիայի համար ամենամեծ վտանգ ներկայացնող երկիր, համարել է հարցվածների 36.9, իսկ ԱՄՆ-ին՝ 31.4 տոկոսը:

Որպես Թուրքիայի համար ամենավտանգավոր երկիր՝ հնչել է նաև Սիրիայի անունը: Այն եղել է ենթադրյալ վտանգավորների 3-րդ հորզինոականում։

Տեսանյութեր

Լրահոս