![](/banners/BeFunky-design.jpg)
Ի՞նչ եղավ, Նիկոլ ջան, բա դեկտեմբերի վերջին ազրայիլ էիր կտրել, ասում էիր՝ կջախջախեմ, բա ինչի՞ հենց նախագահները պահանջեցին բացահայտել բանակցային փաստաթղթերը, ասացիր՝ էլ բանավիճելու բան չունեմ. Զուրաբյան
«Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից Փաշինյանին ներկայացված պահանջը, այն է` բանակցային փաստաթղթերի հրապարակման պահանջը պետք է լինի իմպերատիվ։ Թող հրապարակի` ինչ է բանակցվել նախկինում, փաստաթղթերով, ինչ է բանակցել նա 2018-ից հետո: Միայն այդպես կպարզվի ճշմարտությունը։ Հայաստանի 3 նախագահներն էլ պահանջում են հրապարակել, իսկ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ դրանք հրապարակել, որովհետև իրականում նա խաբել է մեր ժողովրդին, չի ասել՝ ինչ է ստացել ու ինչ է բանակցել»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Վերջինս անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ նախագահների հետ բանավիճելու պահանջից հրաժարվելուն:
«Ի՞նչ եղավ, Նիկոլ ջան, բա դեկտեմբերի վերջին ազրայիլ էիր կտրել, ասում էիր՝ կբանավիճեմ, եթերում կջախջախեմ, բա ինչի՞ հենց նախագահները պահանջեցին բացահայտել բանակցային փաստաթղթերը, ասացիր՝ հիմա էլ բանավիճելու բան չունեմ։ Նիկոլ Փաշինյանն ամեն գնով թաքցնելու է իր բանակցածը։ Սա պետք է դառնա համընդհանուր հասարակական պահանջ։ Տղա ջան, դե հրապարակի՛ր, հրապարակի՛ր փաստաթղթերը, Նիկոլ»,- նշեց ՀԱԿ փոխնախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում: