Բաժիններ՝

Իսրայելում ԱՄՆ նոր դեսպանը Թրամփի օրոք «բիբլիական մաշտաբի» փոփոխություններ է կանխատեսում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը չի գոյատևում Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի տեսլականում, ասել է ԱՄՆ նոր դեսպան Մայք Հակաբին։

«Քանի դեռ ՀԱՄԱՍ-ը գոյություն ունի, այն սպառնալիք է ներկայացնում իսրայելցիների համար,- ասել է նա Fox News-ին։- Նրանք ցանկանում են հրեական պետության կործանումը։ Մենք գիտենք մի բան․ ՀԱՄԱՍ-ը չի կարող գոյություն ունենալ։ Դա ուղղակի վճռված հարց է»:

Միաժամանակ Հակաբին պաշտպանել է Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ ասելով, որ նա «համարձակ բան է արել»։

«Կարծում եմ, որ այս վարչակազմի օրոք Մերձավոր Արևելքում մենք կհասնենք բիբլիական մասշտաբի ինչ-որ բանի»,- հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս