Կրեմլը մեկնաբանել է Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Թրամփի հայտարարությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ոչ հաստատել, ոչ հերքել է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը։
«Կախված Վաշինգտոնի վարչակազմի ծավալած աշխատանքից, բազմաթիվ տարաբնույթ հաղորդակցություններ են առաջանում, և այդ շփումներն իրականացվում են տարբեր ուղիներով, և, իհարկե, այդ հաղորդակցությունների բազմության պայմաններում ես անձամբ կարող եմ ինչ-որ բան չիմանալ, ինչ-որ բանից տեղյակ չլինել: Ուստի, այս դեպքում ես դա չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել»,- ասել է նա «Ինտերֆաքս»-ին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Post-ին տված հարցազրույցում ասել էր, որ ռուս գործընկերոջ հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցը։