![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանի ռազմածովային ուժերը հրթիռային և ռադիոէլեկտրոնային պայքարի նոր սարքավորումներ կստանան
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/timthumb.jpg)
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Շահրամ Իրանին հայտարարել է, որ Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրթիռային և ռադիոէլեկտրոնային պայքարի նոր սարքավորումները կներկայացվեն մոտ ապագայում, հայտնում է Mehr-ը։
Խոսելով անցած տարվա ընթացքում Իրանի ռազմածովային ուժերի ձեռքբերումների մասին՝ նա ընդգծել է, որ առաջիկա ամիսներին կներկայացվեն Իրանի ռազմածովային ուժերի հրթիռային և ռադիոէլեկտրոնային պայքարի նոր սարքավորումները։ Իրանի ռազմածովային ուժերը կենտրոնացած են սուզանավերի արդիականացման և արտադրության վրա, ասել է իրանցի դերծովակալը:
Իրանի ՌԾՈՒ-ի ուղարկած նավատորմի մասին դերծովակալ Շահրամ Իրանին ասել է, որ «Դենա» ականակիրն ուղարկվել է Ինդոնեզիա՝ Բալի կղզիներում համատեղ վարժանքներ անցկացնելու համար։
Իրանի ռազմածովային ուժերը Չինաստանի, Ռուսաստանի, Հարավային Աֆրիկայի և BRICS անդամ այլ երկրների հետ միասին հրավիրվել են մասնակցելու Հնդկական օվկիանոսում ռազմածովային սիմպոզիումի (IONS) զորավարժություններին։
Նա հիշատակել է նաև ԱՄՆ միջուկային նավատորմերը, որոնք «լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի շրջակա միջավայրի համար» և նշել, որ «տարածաշրջանում չարդարացված նավատորմերի առկայությունը մեծացրել է ծովային ահաբեկչության վնասաբեր երևույթը»։