«Դե, Ղրիմը անցել է ռուսներին։ Այն նրանց է փոխանցել Բարաք Հուսեյն Օբաման, այլ ոչ թե ես… Նրանք (ՌԴ-ն-Խմբ.) շատ տարիներ առաջ այնտեղ ունեին սուզանավեր… Ղրիմում ժողովուրդը հիմնականում ռուսերեն է խոսում։ Բայց թերակղզին տվել է Օբաման, Թրամփը չի տվել: Արդյոք իմ նախագահության ժամանակ կվերցնեի՞ն, ինչպես Օբամայից: Ո՛չ, դա չէր լինի։ Ղրիմը, եթե ես լինեի նախագահ, չէին վերցնի», – ասել է ԱՄՆ նախագահը:
Պակիստանի հետ 1960 թվականի Ինդոս գետի ջրերի շուրջ պայմանագրի կասեցման որոշումը թույլ է տալիս Հնդկաստանին ենթակառուցվածքային նախագծեր պլանավորել, բայց նրան հնարավորություն չի տալիս անհապաղ դադարեցնել գետի ջրերի հոսքը հարևան երկիր։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած մարդկության մեծագույն ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը Հայաստանի Հանրապետությունում անցավ պետական մակարդակով առանց առանձնահատուկ միջոցառումների։ Սա, թերևս, անսպասելի չէր, քանի որ իշխող վարչախումբը փորձում է փոխել Ցեղասպանության հարցի վերաբերյալ հանրային ընկալումները՝ դրանից ամբողջությամբ դուրս բերելով պահանջատիրությունը՝ միջազգային ճանաչման, դատապարտման ու վերականգնողական արդարադատության ակնկալիքները։
Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության անդամ Քամալա Հարիսը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել։
Պակիստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել։
Մարկ Ռյուտեն նաև նշել էր, որ տիեզերքում Մոսկվայի հնարավորությունները ներկայում հնացել են և չեն համապատասխանում արևմտյան տեխնոլոգիաների զարգացման մակարդակին։
Նման մոտեցումը (երրորդ երկրի հետ Հայաստանի ինքնիշխան տարածքում նախագծի իրականացման քննարկում առանց հայկական կողմի ներգրավման) հերթական անգամ վկայում է Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական ագրեսիվ ռազմավարության մասին, ինչպես նաև բացահայտ կերպով անտեսում Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Բնականաբար, սա նաև հայ արդի դիվանագիտության սնանկության ուղիղ արգասիք է:
«Շատ բարդ է պարկեշտ գնահատել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը,- հերթական դատական նիստից հետո 168․am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պարզաբանելով,- Քանի որ վերջերս էշը Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով դարձավ որպես քաղաքական տերմինաբանություն, էսպես ասենք՝ Ադրբեջանում և Թուրքիայում էշին ոչ ավանդական եղանակով են ուզում օգտագործել, Բրյուսելից էդ էշին ասում են՝ է՛շ, մի սատկի, գարուն կգա, Վաշինգտոնում էշը պահանջարկ չունի, Մոսկվայում էլ տրամադրությունից կախված՝ կամ «իշակ» են ասում, կամ «օսլիկ»»։
Չնայած անասելի կորուստներին՝ հայ ժողովուրդը դիմացել և հաղթանակ է տարել։
Միջազգային իրավունքի եգիպտացի մասնագետ Մոհամեդ Հարպին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև Հայկական հարցի կարևորությանը միջազգային իրավունքի տեսանկյունից։
Վահագն Ալեքսանյանին դաս չեղավ օրեր առաջ իր հերթական ստին անդրադարձս, ու Ազգային Ժողովի ճեպազրույցների ժամանակ նա որոշեց կրկնել իր ասածը նախագահ Սարգսյանի ու ամերիկյան կողմի միջեւ հեռախոսազրույցների բովանդակության մասին։ Դրանով նա կասկածի տակ է դնում նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական հերքումը։
Կանադայի վարչապետ, Ազատական կուսակցության ղեկավար Մարկ Քարնին ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի ոճրագործության զոհերին և ուշադրություն հրավիրելով Լեռնային Ղարաբաղի հայերի շարունակական տառապանքների վրա:
Հնդկաստանը և Պակիստանը յուրաքանչյուրը վերահսկում են Քաշմիրի մի հատված։ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում զինյալները դեռ 1989 թվականից պայքարում են Նյու Դելիի կառավարության դեմ։
ԱՄՆ սենատոր Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն քննադատելով Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությունը։
Նախագահ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության «թույլ ոգեկոչումը» նվեր է ժխտողականներին. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենք Փալոունը՝ անդարադառնալով այն փաստին, որ Դոնալդ Թրամփը, ի տարբերություն իր նախորդի՝ դեմոկրատ Ջո Բայդենի, ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» եզրույթը չի կիրառել՝ 1915-ի իրադարձությունները որակելով որպես «Մեծ եղեռն»:
2024 թվականի իր նախագահական քարոզարշավի ընթացքում նախագահ Թրամփը սոցիալական ցանցերում խոստացել է «վերականգնել խաղաղությունը Հարավային Կովկասում և դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները»: Նրա՝ օտարերկրյա ճնշման տակ «ցեղասպանություն» բառը չօգտագործելը, այժմ ուղղակիորեն հակասում է այդ խոստմանը:
Այս մասին Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեին հյուրընկալելու ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Օվալաձև աշխատասենյակում պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու Վաշինգտոնն ավելի շատ ճնշում չի գործադրում Մոսկվայի վրա։
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։
Ռյուտեն բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար։
Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին
Մեծ Բրիտանիայի «Բրիտանիան առաջին հերթին» կուսակցության առաջնորդ Փոլ Գոլդինգը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահության կայքի հաղորդմամբ՝ օջախը գտնվել է 8,81 կմ խորության վրա:
Ուկրաինական կողմն էլ հաղորդել է, որ ռուսական ուժերը հարվածել են Խարկովին, քաղաքում հրդեհներ են բռնկվել, վնասվել է մի քանի մասնավոր տուն։
Պատվաստանյութերի օգնությամբ կանխվող այնպիսի հիվանդությունների բռնկումները, ինչպիսիք են կարմրուկը, մենինգիտը և դեղին տենդը, աճում են ամբողջ աշխարհում, իսկ իմունացմանն ուղղված ջանքերը գտնվում են աճող սպառնալիքի ներքո:
Ընդամենը 10 տարի առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին համայն աշխարհով տարածված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսն այսօր պետք է վերափոխվի «Հիշում եմ և ամաչում» չբարձրաձայնվող գործողության, որից հետո միայն Հայաստանում իրավիճակի և իշխանության փոփոխության միջոցով հնարավոր կլինի վերադառնալ պահանջի իրավունքին։
Սպասվում է, որ ավելի քան 200 000 մարդ կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը: Այս մասին հայտնում է Reuters–ը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ դեսպան Քվինը ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով զոհված հայերի հիշատակին։
Հայաստանի իշխանության, գլխավորապես՝ Նիկոլ Փաշինյանի գործողությունները շատերի կողմից գնահատվում են՝ որպես ոչ կոմպետենտություն, ապաշնորհություն կամ հոգեկան անհավասարակշռության արտահայտություն։
«Բառ չեմ գտնում նկարագրելու այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Երբևէ չէինք պատկերացնի, որ Հայաստանի իշխանությունը կարող է այսպիսի լկտի դիրքորոշում ունենալ հայ ժողովրդի դեմ: Դա է պատճառը, որ ես հաճախ տպավորություն ունեմ, որ Հայաստանի վարչապետի աթոռին նստած է ոչ թե Փաշինյանը, այլ՝ Ալիևը, և ինչ ուզում՝ անում է: Եթե Ալիևը նստեր ՀՀ վարչապետի աթոռին, ավելի վատ բաներ չէր կարող անել, քան այն, ինչ Փաշինյանն արդեն անում է»:
Սպիտակ տունը հրապարակել է նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձը։ Նախագահ Թրամփն իր ուղերձում չի օգտագործել «Ցեղասպանություն» տերմինը` փոխարենը նշել է «Մեծ Եղեռն»-ի մասին։