ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում է

Մայիսի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեին:

Փակ հանդիպման օրակարգում են եղել ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունները, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմն ու տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը տեղեկացրել է զրուցակցին, որ ռուս-ուկրաինական պատերազմը խաղաղությամբ ավարտելու համար հանդիպումներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:

Նա նաև հավելել է, որ Թուրքիան աջակցում է համապարփակ հրադադարին և անհրաժեշտ համարում, որ ՆԱՏՕ-ն չդառնա այդ պատերազմի մի մասը:

Նշենք, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը:

Տեսանյութեր

Լրահոս