Հե՛յ, ընկեր Պուտի՛ն, գնա Ստամբուլ և, գրnղը տանի՛, սկսիր բանակցել. Բրազիլիայի նախագահ

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ մտադիր է անձամբ համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մասնակցել մայիսի 15-ին Ստամբուլում ծրագրված ռուս-ուկրաինական խաղաղության բանակցություններին։

Ինչպես նշում է BILD-ը, նա աել է, որ Չինաստանից վերադառնալու ճանապարհին կանգ կառնի Մոսկվայում և կփորձի խոսել Պուտինի հետ:

«Ես կարող եմ հանգիստ ասել.«Հե՛յ, ընկեր Պուտի՛ն, գնա Ստամբուլ և, գրողը տանի՛, սկսի՛ր բանակցել է»», – ասել է Բրազիլիայի նախագահը:

Հիշեցնենք, որ Պուտինը մայիսի 11-ին առաջարկել է Ստամբուլում առանց նախապայմանների ուղիղ բանակցություններ անցկացրել Մոսկվայի և Կիևի միջև: Զելենսկին ասել է, որ ակնկալում է անձամբ Պուտինի մասնակցությունը, սակայն Կրեմլը դեռ որևէ հայտարարություն չի արել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031