Բաժիններ՝

Բրազիլիայի նախագահը մտադիր է Պուտինին հորդորել Ստամբուլում հանդիպել Զելենսկիի հետ

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ մտադիր է անձամբ հորդորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Թուրքիայում մայիսի 15-ին հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին գրում է Le Figaro-ն։ 

«Ես կփորձեմ խոսել Պուտինի հետ: Ինձ համար դժվար չի լինի նրան ասել՝ լսեք, իմ ընկեր Պուտին, գնացեք Ստամբուլ՝ բանակցությունների», – ասել է նա Պեկինում կայացած մամուլի ասուլիսում:

Պարբերականը նշում է, որ Բրազիլիայի նախագահը պլանավորում է Չինաստանից Բրազիլիա գնալու ճանապարհին կանգառ կատարել Մոսկվայում։ Մայիսի 15-ին Ստամբուլում նախատեսված բանակցություններն առաջին ուղղակի քննարկումները կլինեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև 2022 թ. գարնանից ի վեր։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան մայիսի 13-ին համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու միակ ճանապարհն ուղիղ երկխոսությունն է։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս