Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառելու մտադրություն չունի։
Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը վստահեցնում է՝ Հայաստանի դեմ պատերազմը թուրք-ադրբեջանական տանդեմը 2020 թվականից հետո չի էլ ավարտել, հետևապես՝ հիմա, երբ խոսում են սահմանին թշնամու զորքի և զինտեխնիկայի կուտակումից, պետք է հիշենք, որ մենք թևակոխում ենք չավարտված պատերազմի հերթական ակտիվ փուլ, որն այս անգամ վերաբերելու է Ռուսաստանին, Իրանին և Իսրայելին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները բարդ են, և շատ գործընթացներ դանդաղում են: Այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով հարցերին Յալթայի եվրոպական ռազմավարության «Ապագան որոշվում է Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ։
Ռուսաստանը տեղեկություններ ունի Սև ծովի հատակով անցնող «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարները պայթեցնելու փորձերի մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բանգլադեշի Հանրապետությունում ՌԴ դեսպանատանը։
Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբակցության համանախագահներ Ռեյչլ Թամսը և Լեո Հուսաքոսը սեպտեմբերի 6-ին նամակով դիմել են Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։
Բորելը հայտնել է, որ ԵՄ-ն «աջակցում է և կաջակցի Ուկրաինային, որքան դա անհրաժեշտ լինի»։
Նշվում է, որ երկու առաջնորդների հանդիպումը տեղի կունենա Դելիում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակներում։
ԱՄՆ-ի հետ համատեղ Հայաստանի զորավարժությունները և Հռոմի ստատուտի վավերացման ծրագրերը նախկինում այլ կերպ կդիտարկվեին Ռուսաստանի կողմից, սակայն աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է, Sputnik Արմենիային ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ե.Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էդուարդ Սոլովյովը Ռուս-հայկական առաջին մեդիաֆորումի շրջանակներում` մեկնաբանելով ՀՀ վարչապետի հայտարարությունը։
2022 թ. հունիսին Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրվեց Մոլդովային և Ուկրաինային։
Երևանում անցկացվող հայ-ռուսական մեդիաֆորումը նպատակ ունի խորացնել հայկական և ռուսական լրատվամիջոցների համագործակցությունը, խթանել լրատվական դաշտում երկրների մասին փոխադարձաբար ավելի շատ ու ընդգրկուն անդրադարձին:
Իրանի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է ամենաբարձր մակարդակով։ Բացի «Զանգեզուրի միջանցքից», ըստ բրիտանական Middle East Eye պարբերականի, Իրանը կարող է իր հավակնություններն առաջադրել Անդրկովկասի «պատմական հողերի» նկատմամբ, որոնք ժամանակին Պարսկական կայսրության մաս էին կազմում: Սա հակախաղ է՝ ի պատասխան Բաքվի կողմից իրանական Արևելյան և Արևմտյան Ադրբեջան նահանգների նկատմամբ մեծ հետաքրքրության դրսևորման, որտեղ ապրում են ադրբեջանցիները։
Պնդումը, թե Լոնդոնում դեսպանատան նոր թանկարժեք շենքի ձեռքբերումը, որի արժեքը համադրելի է ՀՀ ԶՈՒ համար այս իրավիճակում այդքան անհրաժեշտ մի շարք գերժամանակակից զինատեսակների շուկայական արժեքի հետ, պետք է բարձրացնի ՀՀ վարկանիշը, առնվազն երեսպաշտություն է։
Նշվում է, որ նման տվյալներ ստանալու համար Գերմանիայի ներքին գործերի նախարարությանը հարցում էր ուղարկել Ձախ կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Կլարա Բյունգերը։
«Ինստիտուտը «Արցախի Հանրապետությունում ցեղասպանության հանցագործության ռիսկի գործոնների և ցուցիչների մասին» զեկույցը հրապարակել է սահմանված ժամկետից շուտ՝ նշելով, որ դա պայմանավորված է Արցախի Հանրապետությունում օրեցօր ահագնացող հումանիտար ճգնաժամով, որն առաջացել է Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով։
ՌԴ-ում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի փոխնախագահ Իվան Մելնիկովը Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին է դիմել բլոգեր Միքայել Բադալյանին և Sputnik Արմենիա ռադիոկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանին ազատ արձակելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։
Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ռեյչել Թոմասն իր անհանգստությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հայերի հետապնդումների կապակցությամբ:
Ըստ հանձնաժողովի տարածած հաղորդագրության, լսումներին մասնակցելու են ԱՄՆ պաշտոնյաներ, մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Կիմը, ինչպես նաև Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։
«Մեծ քսանյակի» երկրների գագաթնաժողովին ընդառաջ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի կենտրոնը դատարկվել է՝ երեք օրով փակվել են բոլոր ձեռնարկությունները, շուկաները և դպրոցները, սահմանափակվել է երթևեկությունը։
Eagle Partner 2023 հայ–ամերիկյան համատեղ զորավարժություններին կմասնակցեն 85 ամերիկացի զինվորականներ։ Այս մասին հայտնում է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարությունը։
Հրատարակության բարձրաստիճան աղբյուրները հայտնել են, որ գրավոր հարցումն ուղարկվել է մի քանի օր առաջ՝ վարչապետ Նարենդրա Մոդիի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման նախաշեմին․ Բայդենը սեպտեմբերի 8-ին ժամանելու է Նյու Դելի՝ «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին։
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը սեպտեմբերի 7-ին տարածած հայտարարությամբ իր խորն ափսոսանքն է հայտնում Եվրոպայի րաբբիական կենտրոնի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վերջին հայտարարության կապակցությամբ և խստորեն դատապարտում այն։ Այդ հայտարարությամբ եվրոպացի րաբբիներն իրենց վրդովմունքն են հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի համար «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման առնչությամբ։
Վրաստանի արևմտյան Գուրիայի տարածաշրջանում չդադարող տեղատարափների հետևանքով ավերվել է 10 բնակելի շենք, վնասվել են կամուրջներ ու ճանապարհներ: Անհետ կորած մի դեռահասի որոնումներ են ընթանում։
Ըստ օդերևութաբանների՝ 24 ժամում տարածաշրջանում ավելի շատ տեղումներ են գրանցվել, քան Լոնդոնում մեկ տարվա ընթացքում։ Հունաստանում «Դենիել» փոթորկին նախորդել էին անտառային հրդեհներ և ռեկորդային շոգ ամառ։
Կիմ Չեն Ընը խոստացել է «հետագայում էլ ամրացնել պետության միջուկային զսպման կարողությունները» թե՛ քանակով, թե՛ որակով։
Ըստ օդերևութաբանական բյուրոյի՝ Հոնկոնգում սեպտեմբերի 7-ից սկսված հեղեղներն ամենահորդառատն են վերջին 140 տարվա ընթացքում։
Ընդգծվել է Ստեփանակերտի և Բաքվի միջև իրավունքների և անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումների համար միջազգային գործուն մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը։
Անթույլատրելի ենք համարում հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ Ռուսաստանին մեղադրելու հաշվին մեր ժողովուրդների միջև թշնամանք և ատելություն հրահրելու փորձերը:
Հայաստանն ու Ռուսաստանը ներկայում դժվար ժամանակներ են ապրում,և դա չի կարելի չընդունել։ Այս մասին, ըստ sputnikԱրմենիայի՝ հայ-ռուսական առաջին մեդիաֆորումի ժամանակ ասաց «Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։
ԱՄՆ պետքարտուղարն ավելի վաղ նաև հայտարարություն էր տարածել՝ նախազգուշացնելով, որ այդ ընտրություններին մասնակցող «այսպես կոչված՝ միջազգային դիտորդները» կարող են պատժամիջոցների ենթարկվել։
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Էռատո» ջոկատի հրամանատարի ուկրաինական այցից հետո «գերագույն» վիժվացքը կհրապարակի «փաստեր» Ռուսաստանի մասին, որից հետո, ինչպես 2020 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ադրբեջան էր ներսից «պայթեցնում», նույն ձև էլ Ռուսատանը «կպայթեցնի»…