 
                        Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունը 34 մարդու կյանք է խլել
 
                                    Հնդկաստանի հարավային Տելանգանայի նահանգում դեղագործական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է խոշոր հրդեհ։ Առնվազն 34 մարդ է մահացել, մի քանի մարդ՝ վիրավորվել։
Այս մասին հաղորդում է BBC-ն։ Գործարանը պատկանում էր Sigachi Industries ընկերությանը, որի դեմ գործ է հարուցվել զոհերից մեկի որդու բողոքի հիման վրա։
Ընկերությունը 90 օրով կասեցրել է գործունեությունը տվյալ գործարանում՝ սարքավորումների և կառույցների կրած վնասի պատճառով։ Պայթյունի պահին շենքում գտնվում էր շուրջ 60 մարդ։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով շենքը լիովին փլուզվել է։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և դրամական պարգև խոստացել զոհերի ընտանիքներին և տուժածներին։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        