Պեսկովը՝ Բաքվում Sputnik-ի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալության մասին

Մոսկվան հույս ունի, որ Բաքվի չափազանց էմոցիոնալ արձագանքը կփոխարինվի ուղիղ հաղորդակցմամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալությունը Բաքվում։

«Մենք կարծում ենք, որ այս ամեն դեպում էմոցիոնալ, չափազանց էմոցիոնալ արձագանքը կփոխարինվի ուղիղ հաղորդակցմամբ, որի ընթացքում բոլոր հարցերին պատասխան կտրվի»,- ասել է Պեսկովը։

Նա նաև ընդգծել է, որ նման միջոցառումները չեն համապատասխանում ընդհանուր ընդունված նորմերին և երկրների միջև հարաբերությունների ոգուն։

«Իհարկե, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ նման միջոցառումները բացարձակապես չեն համապատասխանում ընդհանուր ընդունված կանոններին և նորմերին։ Եվ, իհարկե, դրանք չեն համապատասխանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոգուն և բնույթին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Տեսանյութեր

Լրահոս