Բաժիններ՝

Բանավոր նոտա է հղվել Ադրբեջանի դեսպանին. ՌԴ ԱԳՆ

Բաքվի անբարյացակամ գործողությունների կապակցությամբ բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է անհապաղ ազատ արձակել ձերբակալված ռուս լրագրողներին։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

«Ադրբեջանի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարին բանավոր նոտա է հանձնվել, որով պահանջվում է անհապաղ ազատ արձակել Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներ Կարտավիխին և Բելոուսովին», – ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի անվտանգության ուժերը Բաքվում ձերբակալել են «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031