
Բաքվում Sputnik Ադրբեջանի խմբագրության աշխատողներից 5-ը ձերբակալված են, 2-ը` կալանավորված

Բաքվում Sputnik Ադրբեջանի խմբագրությունում խուզարկություններից հետո ձերբակալվել է 7 մարդ, որոնցից 2 կալանավորվել են։ Այս մասին հայտնում է այդ երկրի ՆԳՆ-ն:
Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել ՔՕ «խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման մասին» հոդվածներով:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր «Ռոսիա սեգոդնյա»-ի (Sputnik) ներկայացուցչության փակման մասին: Ռուսաստանյան ընկերությանը թույլատրվել է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Դրանից հետո Sputnik-ի մասնաճյուղի աշխատանքի հետ կապված խնդրի իրավական լուծման շուրջ տարվել են բանակցություններ։
Սակայն Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սրման ֆոնին, որը ծագել է Եկատերինբուրգում սպանությունների և մահափորձերի պատճառով ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններից հետո, Sputnik Ադրբեջանի գրասենյակը ենթարկվել է խուզարկության։
ՆԳՆ-ն դա անվանել է «հատուկ գործողություն»։ Ձերբակալվել են գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ` աշխատակիցներին առաջադրվել են անհեթեթ մեղադրանքներ առ այն, թե իբր վերջիններս «ԱԴԾ-ի գործակալներ են»։