Բաժիններ՝

Գազայում իսրայելական հարվածներից տասնյակ նոր զոհեր են գրանցվել

Գազայի հատվածի առողջապահական իշխանությունները հայտնել են, որ հուլիսի 1-ի լուսաբացից ի վեր անկլավում իսրայելական բանակի գնդակոծությունների հետևանքով զոհվել է 24 պաղեստինցի, որոնցից 11-ը՝ օգնության բաշխման կենտրոնների մոտ հավաքված ամբոխի թիրախավորման հետևանքով։

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Այսպիսով, մեկ օրվա զոհերի թիվը հասել է 95-ի, որից 39-ը զոհվել է Գազայի հյուսիսում գտնվող ծովափնյա սրճարաններից մեկի թիրախավորման հետևանքով։

ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից Ուսամա Համդանն Al Jazeera-ին տված հարցազրույցում նշել է, որ շարժումը միջնորդների միջոցով ներկայացրել է համապարփակ տեսլական, որը կհանգեցնի համապարփակ համաձայնագրի, ներառյալ Գազայի հատվածի վրա ագրեսիայի դադարեցման, անցակետերի բացման: Նրա խոսքով, սակայն, Իսրայելը «անզիջում կերպով խանգարել է դրան»։

Նա նշել է, որ օրական մահացությունների թիվը հասնում է 100-ի՝ հավելելով, որ շարժումը շարունակում է արձագանքել ագրեսիային։

Գազայի առողջապահության նախարարությունը հաստատել է մենինգիտի հարյուրավոր դեպքեր՝ մտահոգություն հայտնելով հիվանդության տարածման առնչությամբ։

Ըստ գերատեսչության՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 56 500-ի, իսկ վիրավորներինը՝ 133 642-ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031