Թուրքիան ու ԱՄՆ-ն կարող են համաձայնության գալ F-35-ների հարցում

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ Անկարան ու Վաշինգտոնը կարող են համաձայնության գալ ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների վերաբերյալ:

«ԱՄՆ Կոնգրեսը պատրաստ է վերանայել այս հարցը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Հաքան Ֆիդանը արտահայտել են «նոր սկզբի» անհրաժեշտությունը»,– ասել է նա պետական ​​«Անադոլու» գործակալությանը։

2019 թվականին Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը հանգեցրեց նրան, որ Անկարան հեռացվեց F-35-ների ծրագրից և ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ կիրառվեցին։

Պաշտոնական Վաշինգտոնը, Անկարային կոչ էր անում հրաժարվել S-400-ների գործարքից և փոխարենը գնել ամերիկյան Patriot համակարգեր: Թուրքիան հրաժարվեց զիջումների գնալ և շարունակից ՌԴ-ի հետ բանակցությունները և ի վերջո գնեց դրանք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031