Ադրբեջանում կրկին ՌԴ քաղաքացիներ են ձերբակալվել

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը Բաքվում ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացիների, որոնք կասկածվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբեռհանցագործությունների մեջ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report-ը: 

«Ներքին գործերի նախարարությունը Բաքվում օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում ձերբակալել է կազմակերպված հանցավոր խմբավորման երկու անդամի, որոնք կասկածվում են Իրանից թմրանյութերի տարանցիկ տեղափոխման, դրանց առցանց ապօրինի շրջանառության և կիբեռհանցագործությունների մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 

Report-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածները Ռուսաստանի քաղաքացիներ են։Ընթանում են օպերատիվ որոնողական միջոցառումներ։  

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը ձերբակալել էր ռուսական «Սպուտնիկ» գործակալության Ադրբեջանի գրասենյակի երկու աշխատակցի, որոնք հետագայում կալանավորվել էին։ Բաքվում «Սպուտնիկ» Ադրբեջանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, քրեական հետապնդում է իրականացվում գործակալության ևս 5 աշխատակցի նկատմամբ։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031