«Ադրբեջանը մեզ տեղեկացրեց «Զանգեզուրի միջանցքի» մասին». Ֆիդան

«Երեկ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո ես երկար հեռախոսազրույց եմ ունեցել իմ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ», – այսօր Կահիրեում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Նրա խոսքով՝ զրույցի հիմնական թեման եղել է «Զանգեզուրի միջանցքը»։

«Եթե «Զանգեզուրի միջանցքի» մեր ռազմավարությունը կյանքի կոչվի, դա այն տրանսպորտային միջանցքի կարևորագույն հատվածը կլինի, որ մեկնարկելով Եվրոպայում ուղիղ գծով կհասնի Ասիայի խորքերը», – նշել է Ֆիդանը՝ պնդելով, որ այդ ճանապարհը «թյուրքական աշխարհը կկապի Եվրոպայի հետ՝ Թուրքիայի միջոցով»։

Տեսանյութեր

Լրահոս