Զելենսկին կարող է մասնակցել Թրամփ-Պուտին հանդիպմանը. CBS News

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է որոշ կերպ մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, հաղորդում է CBS News-ը։

Հիշեցնենք, որ այսօր Թրամփը հայտարարել է, որ օգոստոսի 15-ին կհանդիպի Պուտինի հետ։ Նրանց հանդիպումը կկայանա Ալյասկայում։

«Իմ՝ որպես Միացյալ Նահանգների նախագահի, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկար սպասված հանդիպումը կկայանա հաջորդ ուրբաթ՝ 2025 թվականի օգոստոսի 15-ին, Ալյասկայի մեծ նահանգում», – ասել է Թրամփը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031