Բենինում զինվորների խումբը հեռուստաեթերում հայտարարել է իշխանությունը զավթելու մասին
Զինվորների խումբը Բենինի ազգային հեռուստատեսությամբ հայտարարել է, որ կիրակի օրը զավթել է իշխանությունը արևմտաաֆրիկյան երկրում, հայտնում է Reuters-ը։
Այս հայտարարությունը հնչել է այն պահին, երբ արևմտաաֆրիկյան երկիրը պատրաստվում էր ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններին, որոնք կնշանավորեն գործող նախագահ Պատրիս Տալոնի պաշտոնավարման ավարտը․ նա իշխանության ղեկին է 2016 թվականից։
Բենինի իշխող կոալիցիան իր թեկնածու է առաջադրել ֆինանսների նախարար Ռոմուալդ Վադանիին, ինչը հնարավորություն կտա նրան, ով համարվում է երկրի տնտեսական քաղաքականության հիմնական ճարտարապետը, ընտրվելու դեպքում շարունակել վարչակազմի ընթացիկ բարեփոխումների ծրագիրը։
Տալոնի որոշումը՝ հեռանալ պաշտոնից երկու ժամկետից հետո, հազվադեպ քայլ էր Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի տարածաշրջանում, որտեղ ժողովրդավարական նորմերը գնալով ավելի մեծ ճնշման տակ են։ Անցած ամիս Գվինեա-Բիսաուում տեղի ունեցած պետական հեղաշրջումը տարածաշրջանում դարձել էր իններորդը 2020 թվականից ի վեր։
