Խաղաղության ծրագրի շուրջ առաջընթացի բացակայության դեպքում Գազայում պատերազմը կարող է վերսկսվել. Նորվեգիայի ԱԳՆ
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդեն կոչ է արել արագ իրականացնել Գազայի խաղաղության ծրագիրը՝ ընդգծելով, որ հրադադարը անկայուն է, և իրավիճակը կարող է կրկին վերածվել պատերազմի և անարխիայի։
«Մենք պետք է աշխատենք հետևողականության վրա։ Պետք է այս ամիս ստեղծենք ժամանակավոր կառավարություն, միջազգային կայունացման ուժեր և խաղաղության խորհուրդ, քանի որ սրանք անհետաձգելի խնդիրներ են։ Հրադադարը շատ փխրուն է։ Մենք կամ առաջ կշարժվենք, կամ հետ. չենք կարող մնալ ներկայիս իրավիճակում։ Կամ իրավիճակը կվերադառնա պատերազմի, անարխիայի, կամ մենք կշարժվենք առաջ», – ասել է Էյդեն ասել՝ ելույթ ունենալով Դոհայի ֆորումում։
Կարծիք հայտնելով այն մասին, թե ինչպես պետք է կազմակերպվի ՀԱՄԱՍ շարժման կողմից զենքի հանձնման գործընթացը՝ նորվեգացի նախարարը նշել է, որ չի կարծում, որ միջազգային կայունացման ուժերի անդամները պետք է հավաքեն զենքը. դա պետք է անեն պաղեստինյան իշխանությունները։
«Սա ոչ ժողովրդական գաղափար է, բայց մենք պետք է արագ պարզաբանենք այս հարցը։ Միջազգային կայունացման ուժերը կկատարեն խաղաղապահ առաջադրանքներ, նրանք կհետևեն, կտրամադրեն զեկույցներ և կապահովեն, որ այս գործընթացն առաջ գնա», – հավելել է Էյդեն։
