Բաժիններ՝

«Վիճելի ընկերակցություն է». Սիմոնյանը՝ ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում ընդգրկվելու մասին

Financial Times-ը Մարգարիտա Սիմոնյանին ներառել է 2025-ի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում: Նա հայտնվել է «Առաջնորդներ» բաժնում։

Բրիտանական գործարար թերթը RT-ի գլխավոր խմբագրին անվանում է «քարոզչության վալկիրիա», «Վլադիմիր Պուտինի ամենանվիրված խոսափող»:

Պարբերականը դժգոհությամբ է նշում, որ Սիմոնյանի հռետորաբանությունը չի փոխվել, և նա նախկինի նման Մեծ Բրիտանիան համարում է «քայքայված կայսրություն», իսկ Արևմուտքը՝ Ռուսաստանին նախանձող։

Սիմոնյանն այսպես է արձագանքել դրան․ «FT-ն, ընդգրկելով ինձ այս տարվա առաջատարների ցուցակում, այն նաև զվարճալի տեքստով է հագեցրել: Հատկապես լավն էր «ամբողջ աշխարհը սովի մատնելու» իմ ծրագրերի մասին հատվածը։ Եվ իմ գրքի մասին են գրել («Ի սկզբանե Բանն էր, իսկ վերջում կլինի Թիվը»), դրա համար շնորհակալություն»։

Նա նշել է, որ առաջնորդների ցուցակում են նաև բրիտանական հետախուզության ղեկավարը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը և Նյու Յորքի քաղաքապետը:

«Վիճելի ընկերակցություն է»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Սիմոնյանը:

Financial Times-ի ցուցակում, ի թիվս այլոց, հայտնվել են Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը, MI6-ի ղեկավարը, Նյու Յորքի քաղաքապետը, բրիտանական Reform UK կուսակցության առաջնորդը, մի քանի կանանց ֆուտբոլային թիմերի սեփականատեր ամերիկուհին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031