Իրանի արտգործնախարարը կայցելի Ադրբեջան, Ռուսաստան և Բելառուս

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կիրակի օրը հայտարարել է, որ վաղը նախատեսված է երկրի արտգործնախարար Աբաս Արաղչիի այցը Ադրբեջան։

Ըստ Բաղայիի, այցի շրջանակում նախատեսված են Իրանի արտգործնախարարի հանդիպումները Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ։

Ինչպես նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը, Թեհրանը ձգտում է ընդլայնել երկկողմ հարաբերությունները նման դիվանագիտական շփումների միջոցով և նպատակ ունի Կովկասի տարածաշրջանում նպաստել խաղաղությանը և կայունությանը, ինչը մնում է Թեհրանի առաջնահերթությունը։

Բաղային հավելել է, որ առաջիկա օրերին իրանցի դիվանագետները հանդիպումներ կունենան Բելառուսի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Այս դիվանագիտական ծրագրի շրջանակում Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս՝ շարունակելու ընթացիկ և կանոնավոր խորհրդակցությունները Իրանի և այդ երկու երկրների միջև։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031