Բաժիններ՝

Նեթանյահուն գաղտնի հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մոտ մեկ շաբաթ առաջ գաղտնի հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի հետ՝ Գազայի հետպատերազմյան կառավարման վերաբերյալ Թրամփի վարչակազմի ծրգրերը քննարկելու նպատակով, հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով հարցին ծանոթ աղբյուրին։

Բլերը սերտորեն համագործակցել է ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշների հետ՝ անցումային պաղեստինյան կառավարման մարմնի ստեղծման գաղափարի շուրջ, որը պետք է ղեկավարի Գազայի հատվածը ՀԱՄԱՍ-ի փոխարեն։

Աղբյուրը կտրականապես հերքում է հանրային հեռարձակող Kan-ի հաղորդումը, ըստ որի՝ Բլերը հանդիպումն օգտագործել է այնպիսի ծրագիր ներկայացնելու համար, որը թույլ կտար աստիճանաբար վերադարձնել Պաղեստինյան վարչակազմը Գազա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031