Սպիտակ տանը քննարկում են, թե արդյոք Իրանի հետ համաձայնագիրը պետք է ներառի հրթիռներ և պրոքսիներ

ԱՄՆ իշխանությունները քննարկում են՝ արդյոք Իրանի հետ հնարավոր գործարքը պետք է ընդգրկի միայն նրա միջուկային ծրագիրը, թե՞ տարածվի նաև հրթիռների և երկրի «պրոքսի» ուժերի վրա։ Այս մասին հայտնում է Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Սպիտակ տանը թերթին հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախապատվությունը տալիս է դիվանագիտությանը՝ նախքան հակամարտությունների լուծման այլ տարբերակների դիմելը։

Փետրվարի 20-ին Wall Street Journal-ը գրել էր, որ Թրամփը թույլատրելի է համարում սահմանափակ հարված հասցնելը, որպեսզի միջուկային գործարքի հարցում Թեհրանը գնա այնպիսի քայլերի, որոնք շահավետ կլինեն Վաշինգտոնի համար։

Ժնևում կայացած ամերիկա-իրանական բանակցությունների ժամանակ Թեհրանն առաջարկել է բարձր հարստացված ուրանի պաշարների մի մասն ուղարկել երրորդ կողմին, օրինակ՝ Ռուսաստանին, որպեսզի փարատի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի հիմնական մտահոգությունները։ Պարբերականը պնդում է, որ իրանական կողմը պատրաստ է դադարեցնել հարստացումը մինչև երեք տարի ժամկետով։

Այնուամենայնիվ, Թրամփի վարչակազմը պնդում է ծրագրի լիակատար դադարեցման վրա։ Բանակցությունների ֆոնին ԱՄՆ-ն մեծացնում է տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը, իսկ Իրանը սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը։

Տեսանյութեր

Լրահոս