Ղրղզստանում կստեղծվի քննչական կոմիտե, որը կենթարկվի նախագահին

Մոտ ժամանակներս Ղրղզստանում կստեղծվի Քննչական կոմիտե: Այս մասին Բիշքեկում «Կաբար» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը:

«Բոլոր քննությունները կփոխանցվեն նրան», – ասել է նա: Գլխավոր դատախազությունը, ինչպես նաև զինվորական դատախազությունը կշարունակեն հետևել երկրում օրինականության պահպանմանը:

Ժապարովի խոսքով՝ նոր կառույցն անմիջականորեն ենթարկվելու է պետության ղեկավարին:

Նա կարծում է, որ Ղրղզստանում Քննչական կոմիտեի ստեղծումը թույլ կտա ավելի արդյունավետ կերպով ապահովել հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունը:

Տեսանյութեր

Լրահոս