Գերմանիացիների միայն 5 տոկոսն է համարում, որ Թուրքիան վստահելի գործընկեր է։ Այս մասին հայտնի է դարձել գերմանական «ARD» հեռուստառադիոընկերության և «Die Welt» թերթի պատվերով անցկացված հետազոտության արդյունքում։
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ ընտրված Զարեհ Սինանյանն առանձնացրել է այն առաջնահերթությունները, որոնց հետամուտ է լինելու իր պաշտոնավարման ընթացքում:
Նախագահ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուս 38 գործիչների ու ընկերությունների նկատմամբ: Նրանց մի հատվածը բարձրաստիճան պաշտոնյաներ են:
Ֆրենսիս Բին Քոբեյնը՝ Nirvana խմբի ղեկավար Քուրթ Քոբեյնի եւ երգչուհի Քորթնի Լավի դուստրը, թողարկել է իր դեբյուտային երգը՝ այն նվիրելով հոր մահվան տարելիցին:
Ֆրանսիայի բնակչին մեկ տարվա բանտարկության են դատապարտել այն բանից հետո, երբ նա, չկարողանալով հաղաթահարել սիրած կնոջից բաժանվելու վիշտը, հինգ ամսում 4,5 հազար հաղորդագրություն է ուղարկել նրան:
«Այս ամենը ցույց է տալիս, որ Արևմուտքի ազդեցության շարժը դեպի Արևելք որակական հետևանքների է հանգեցնում: Արևմուտքը կարիք ունի փոխել խաղի այն կանոնները, որոնք ինքն է սահմանել, քանի որ նոր պայմաններում նախկին կանոններն այլևս արդյունավետ չեն, ավելին, գործում են հենց որոշում կայացնողների դեմ»:
Կանադայի խճուղիներից մեկով սուրացող բեռնատարը՝ բարձրացված կիսակցանքով մխրճվել է ճանապարհի վրայով ձգվող կամրջի մեջ, որը նախատեսված է հետիոտների համար:
Չինաստանի բնակչուհին՝ մկրատը գլխի մեջ, կարողացել է ինքնուրույն հասնել հիվանդանոց եւ հաջողությամբ տարել է վիրահատությունը:
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը մեծ պատիվ և պատասխանատվություն է համարում Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողության մասնակցելն ու այն աշխարհին ներկայացնելը:
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը ապրիլի 6-ին 75 հազար եվրո գրավի դիմաց դուրս է եկել Նոյմյունսթեր գերմանական քաղաքի բանտից:
2018 թվականին Ատլանտիկայում փոթորկային ակտիվությունն, ինչպես եւ 2017 թվականին, բարձր կլինի երկարաժամկետ միջին ցուցանիշներից, կանխատեսում են ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգի համալսարանի (CSU) փորձագետները, որն այդպիսի նյութեր է հրապարակում արդեն 35 տարի:
ՌԴ գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի վիճակը բժիշկների կողմից այլեւս չի գնահատվում որպես օրհասական. նա արագորեն ապաքինվում է
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ալեքսեյ Միլլերի, Վիկտոր Վեկսելբերգի, Անդրեյ Կոստինի եւ Սուլեյման Քերիմովի, ինչպես նաեւ Օլեգ Դերիպասկայի նկատմամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ:
Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:
Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նրան ծննդյան օրվա առթիվ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում նշանակել է Սերգեյ Կոպիրկինին, որը կփոխարինի Իվան Վոլինկինին:
Եվրամիությունն ապրիլի 6-ին ընդլայնել է ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ցուցակը՝ դրանում ավելացնելով մեկ ֆիզիկական եւ 21 իրավաբանական անձ:
«Հյուսիսային հոսք 2» (Nord Stream 2) գազատարը, եթե այն կառուցեն, կխախտի թափանցիկության եւ դրանից օգտվելու հնարավորության հավասարության սկզբունքները:
Գազայի հատվածի ու Իսրայելի սահմանին ապրիլի 6-ին բախումներ են սկսվել բողոքի գործողություններին մասնակցող պաղեստինցիների եւ իսրայելական անվտանգության ծառայությունների միջեւ:
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ֆրանսիայի ղեկավարի՝ մայիսին Ռուսաստան կատարելիք այցը:
ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տարօրինակ է համարում Սերգեյ Սկրիպալի կենդանիների հետ կապված իրադրությունը, որոնց, բրիտանական մամուլի տեղեկատվությամբ, դիակիզել են՝ դրանով իսկ փաստորեն ոչնչացնելով հանցանշանները, տեղեկացնում է անելով «Ինտերֆաքս»-ին:
Գերմանիան մտադիր է 2,5 մլրդ դոլար ընդհանուր գումարով MQ-4C Triton չորս անօդաչու թռչող սարք գնել ԱՄՆ-ից, որոնք նախատեսված են ծովային պարեկության համար:
Վաշինգտոնի եւ Պեկինի կողմից պատժամիջոցների սահմանման սպառնալիքը կողմերին հարկադրել է ցուցադրել ռազմական նավատորմի հզորությունը Հարավչինական ծովում:
Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Պակ Կըն Հեն 24 տարվա բանտարկության է դատապարտվել մեղադրանքների 18 կետով:
Իտալիայի ռազմածովային ուժերի ուղղաթիռը, որը մասնակցում էր Mare Sicuro («Հանդարտ ծով») գործողությանը, լույս ապրիլի 6-ի գիշերը վարժանքների ընթացքում ընկել է Միջերկրական ծովը, ինչի հետեւանքով զոհվել է դրա անձնակազմի հինգ անդամներից մեկը:
Տոկիոյում կյանքի 83-րդ տարում վախճանվել է ռեժիսոր Իսաո Տակահատան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեն է նետել պատրաստված ճառի մի էջը Արեւմտյան Վիջինիայում հարկային քաղաքականությանը նվիրված կլոր սեղանի նիստի ժամանակ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն երկրի առեւտրական ներկայացուցչին հանձնարարել է ուսումնասիրել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա 100 միլիարդ դոլարի լրացուցիչ մաքսերի սահմանման հնարավորությունը:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ընտրվելու համար իրենց թեկնածությունն առաջադրած կանանց թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի։