Բաժիններ՝

ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրական պատերազմին միացրել է ռազմական նավատորմը

Վաշինգտոնի եւ Պեկինի կողմից պատժամիջոցների սահմանման սպառնալիքը կողմերին հարկադրել է ցուցադրել ռազմական նավատորմի հզորությունը Հարավչինական ծովում: Այս մասին ասված է ռազմական վերլուծաբան Միննի Չանի հոդվածում, որը հրապարակվել է South China Morning Post-ում:

Ապրիլի 5-ին Չինաստանն իր մասշտաբներով աննախադեպ ռազմածովային զորավարժություններ է սկսել Հարավչինական ծովում: Դա դարձել է ԱՄՆ-ի նավատորմի երեք ավիակիր խմբերի՝ տարածաշրջանում պատրաստվող զորավարժությունների պատասխանը: ՉԺՀ-ն ավելի քան 40 նավ է գործի դրել Հյուսիսային, Արեւելյան եւ Հարավծովային նավատորմերից: Հրամանատարության մտահղացմամբ՝ դրանք պետք է ցուցադրեն Չինաստանի ռազմական հզորությունը:

Ընդ որում ընդգծվում է, որ ռազմական ուժի ցուցադրումը պետք է դրսեւորի իր տնտեսական շահերը պաշտպանելու Չինաստանի վճռականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս