Բաժիններ՝

Գազայի հատվածի սահմանին վերսկսվել են պաղեստինցիների բախումներն իսրայելցի զինվորականների հետ

Գազայի հատվածի ու Իսրայելի սահմանին ապրիլի 6-ին բախումներ են սկսվել բողոքի գործողություններին մասնակցող պաղեստինցիների եւ իսրայելական անվտանգության ծառայությունների միջեւ: Այդ մասին հայտնել է Haaretz թերթը:

Հրատարակությունը նշում է, որ պաղեստինյան կողմի տվյալներով, իսրայելցի զինվորների հետ բախումների ընթացքում տուժել է երեք պաղեստինցի: Պաղեստինյան ԶԼՄ-ները նաեւ պնդում են, որ Իսրայելի պաշտպանության բանակի ծառայողները կրակ են բացել բողոքի ակցիայի մասնակիցների վրա: Իրենց հերթին Իսրայելի պաշտպանության բանակում (IDF) հայտնել են, որ անկարգությունները տեղի են ունենում Գազայի հատվածի սահմանի հինգ վայրերում:

Մարտի 30-ին հրեական պետության եւ Գազայի հատվածի սահմանի երկայնքով զանգվածային բախումներ են տեղի ունեցել տասնյակ հազարավոր պաղեստինցիների մասնակցությամբ բողոքի ակցիաների ընթացքում:

Բազմաթիվ վայրերում ցույցերը վերաճել են զորքերի եւ ոստիկանության հետ ընդհարումների: Ընդամենը, պաղեստինյան առողջապահության նախարարության տվյալներով, դրանց հետեւանքով զոհվել է 18 արաբ, վերքեր է ստացել մոտավորապես առնվազն 750 հոգի, հաղորդել է«Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30