Բաժիններ՝

Զախարովան Լոնդոնից պարզաբանումներ է պահանջել Սկրիպալի կենդանիների դիակիզման պատճառով

ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տարօրինակ է համարում Սերգեյ Սկրիպալի կենդանիների հետ կապված իրադրությունը, որոնց, բրիտանական մամուլի տեղեկատվությամբ, դիակիզել են՝ դրանով իսկ փաստորեն ոչնչացնելով հանցանշանները, տեղեկացնում է անելով «Ինտերֆաքս»-ին:

«Մամուլի տվյալներով՝ թե՛ ծովախոզուկներին եւ թե՛ կատվին դիակիզել են: Այլ խոսքով, ոչնչացրել են, թեեւ կենդանիները կարող էին կարեւոր հանցանշան դառնալ քիմիական նյութով թունավորման գործում»,- գրել է Զախարովան Facebook-ի իր էջում:

«Ցանկալի կլիներ պարզաբանումներ ստանալ»,- ընդգծել է նա: Ինչպես ապրիլի 6-ին հայտնել է բրիտանական Mirror թերթը, երկու ծովախոզուկներին, որոնք պատկանում էին ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին, սատկած են գտել Սոլսբերիում նրա տունը զննելիս: Հրատարակությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ կրծողները սատկել են ջրազրկումից եւ թունավորված չեն եղել:

Նաեւ անասնաբույժներն ստիպված են եղել հատուկ միջոցներով մեռցնել Նեշ վան Դրեյք անունով պարսկական սեւ կատվին: Երբ մասնագետները հնարավորություն են ստացել զննելու կենդանուն, այն եղել է «աղետալի վիճակում», եւ բժիշկները որոշում են ընդունել «թեթեւացնել նրա տառապանքները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս