Պուտինը և Մակրոնը հեռախոսային բանակցություններ են անցկացրել
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ֆրանսիայի ղեկավարի՝ մայիսին Ռուսաստան կատարելիք այցը:
«Արծարծվել են ռուս-ֆրանսիական հարաբերությունների հրատապ հարցերը՝ հաշվի առնելով մայիսին Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանի կատարելիք այցը»,-ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մակրոնը մայիսի 24-ին երկօրյա այցով կժամանի Ռուսաստան: Նա ծրագրում է պատվավոր հյուրի կարգավիճակում մասնակցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Պուտինը հեռախոսով Մակրոնին տեղեկացրել է սիրիական հակամարտության կարգավորման շուրջ Թուրքայիի եւ Իրանի նախագահների հետ իր հանդիպումների արդյունքների մասին: Ռուսական պետության ղեկավարը կարեւորել էՍիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելը:
«Նշվել է Սոչիում Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի որոշումների կատարման ճանապարհով քաղաքական կարգավորման գործընթացի առաջմղման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնեւում Սահմանադրական կոմիտեի շուտափույթ ձեւավորման կարեւորությունը»,- նշել են Կրեմլի մամուլի ծառայությունում: