Բաժիններ՝

Գերմանիան մտադիր է 2,5 մլրդ դոլարով «Տրիտոն» անօդաչուներ գնել ԱՄՆ-ից

Գերմանիան մտադիր է 2,5 մլրդ դոլար ընդհանուր գումարով MQ-4C Triton չորս անօդաչու թռչող սարք գնել ԱՄՆ-ից, որոնք նախատեսված են ծովային պարեկության համար:

Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 5-ին հայտնել է Պենտագոնի պաշտպանական համագործակցության եւ անվտանգության վարչությունը, ընդգծելով, որ Պետդեպարտամենտը չի առարկում Բեռլինին այդօրինակ սպառազինություններ մատակարարելուն։

Ինչպես նշվում է տարածված հայտարարության մեջ, համապատասխան ծանուցումն ուղարկվել է ԱՄՆ-ի Կոնգրես: «Տրիտոն» հետախուզական անօդաչուն, որը 14,5 մետր երկարություն ունի, Northrop Grumman կորպորացիայի կողմից մշակվել է հատուկ ռազմածովային ուժերի համար:

Այն սարքավորված է հրթիռային շարժիչով, որը նրան թույլ է տալիս բարձրանալ մինչեւ 20 կիլոմետր եւ թռիչքի մեջ գտնվել շուրջ 30 ժամ: Անօդաչուի՝ տեղեկությունների հավաքման բարձր ճշգրտությունը եւ ծածկույթի մեծ գոտին ապահովվում է ինֆրակարմիր սենսորների լրակազմով եւ հզոր ռադարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս